Ամանորեան տօների հետ միաժամանակ Թեհրանի ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանի տնօրէն տիկ. Զահրա Փարւազի Մողադամը, ֆինանսական հարցերով տեղակալ պրն. Էսֆահանու, հետազօտական հարցերով տեղակալ պրն. Սոլէյմանփուրի, ինչպէս նաև տարրական օղակի հարցերով տեղակալի և խորհրդականի ընկերակցութեամբ այցելեց Թեհրանի 6-րդ շրջանում գտնւող Ս. Սարգիս մայր եկեղեցին, որտեղ հանդիպում ու զրոյց ունեցաւ թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հետ:
Չորեքշաբթի յունւարի 6-ի կէսօրին, Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետի տեղակալ՝ ճարտգ. Մանի Ջաըֆարիանը, շրջանի հասարակական ու մշակութային հարցերով տեղակալ՝ ճարտգ. Դանէշւարիի, քաղաքապետի խորհրդական եւ հասարակութեան հետ կապերի հարցերով տեղակալ՝ Մոհամմէդ Հոսէյն Փանահիի, շրջանի 1-ին բաժնի քաղաքապետ՝ Հոսէյն Զաֆարիի, հասարակութեան հետ կապերի հարցերով բաժնի տեղակալ՝ Նաւիդ Սալահիի, «Վալի-է-ասր» և «Էնղելաբ» քաղաքամասերի խորհուրդների քարտուղար՝ Քազէմ Խադեմիի եւ քաղաքապետի խորհրդական ու անձուրացների հարցերով տեղակալ՝ Մոհսէն Քարբալայիի ընկերակցութեամբ այցելելով Ս. Սարգիս մայր եկեղեցի, հայ հայրենակիցներին շնորհաւորեց Ամանորի և Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ:
Ամանորի տօնի հետ կապւած Թեհրան նահանգի Մշակութային Ժառանգութեան, Ձեռարւեստի և Զբօսաշրջութեան Կամակերպութեանسازمان میراث فرهنگی، و صنایع دستی و گردشگری استان تهران), Միլադ աշտարակի տնօրինութեան (مدیریت برج میلاد), Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարանի 1-ին բաժնի (دفتر فرهنگی اجتماعی ناحیه 1 منطقه 6 شهرداری) և Թեհրանի հայոց թեմական խորհրդի համագործակցությամբ, ուրբաթ յունւարի 8-ին Թեհրանում անվճար շրջայց կազմակերպւեց թեհրանահայութեան համար:
Երկուշաբթի, դեկտեմբերի 28-ին, Թունեան օրիորդաց տարրական դպրոցի աշակերտուհիները, ձիւնանուշիկի զգեստներով և ծնողական խորհրդի անդամներից երկուսի ուղեկցութեամբ, այցելեցին ազգային առաջնորդարան և ուրախութիւն ու խանդավառութիւն պարգևեցին աշխատակազմին:
«ԱԼԻՔ» - Առողջապահութեան նախարար դոկտ. Սէյէդ Հասան Հաշեմին Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, ուրբաթ, յունւարի 1-ի կէսօրին այցելել է հայ տարեց եւ հիւանդ 83-ամեայ Մարգարիտ Ղադիմեանին:
Բերկրանքով և խոր գոհունակութեամբ ուրախ ենք յայտարարելու, որ՝ Տկն. Սուդաբէ և Պրն. Ռահմաթ Ֆաթեմի անուններով հայրենակիցներ, տօնական այս բարեբաստիկ օրերին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանին են նւիրել 100 կգ. բրինձ, 100 կգ. շաքար, 100 կգ. շաքարաւազ և 50 լիտր իւղ, համայնքիս կարիքաւոր ընտանիքներին տրամադրելու խնդրանքով:
Ամանորի կապակցութեամբ, Իրանի Իսլամական Մշակոյթի եւ Առաջնորդութեան Նախարարութեան Մշակութային Հարցերով Տեղակալ(معاون امور فرهنگی وزارت فرهنگ و ارشاد اسلامی) ՝ Սէյէդ Աբբաս Սալեհին, Հաւաքականութիւնների եւ Մշակութային Աշխատանքների Գերատեսուչ (مدیرکل مجامع و فعالیتهای فرهنگی) ՝ դոկտ. Ֆէրէյդունիի, Մշակութային Տեղակալութեան Մշակութային Հարցերի խորհրդական(مشاور فرهنگی معاونت فرهنگی) ՝ պրն. Ռէզւանիի եւ Կրօնական Փոքրամասնութիւնների Վարչութեան պատասխանատու(مسئول اداره اقلیتهای دینی) ՝ պրն. Թաղաւիի ընկերակցութեամբ այցելեց Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցի, որտեղ հանդիպում ու զրոյց ունեցաւ Թեհրանի Հայոց Թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հետ:
Թւականիս երկուշաբթի, յունւարի 4-ին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Թեմական Խորհրդի ատենապետ՝ պրն. Ռուբէն Կարապետեանը, նոյն խորհրդի փոխատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը, Սարդարապատ, Սիփան, Հ.Ու. Չարմահալ, Նայիրի, Րաֆֆի և Արարատ միութիւնների նախագահները և նոյն միութիւններից մի խումբ երիտասարդ մարզիկներ մասնակցեցին «Իրանի Փոքրամասութիւնների և Միաստւածութեան Կրօնների Հետևորդներին Նւիրւած Համագումար»-ին:
Թեհրան նահանգի Բնական Աղբիւրների ու Ջրային Պաշարների Գերատեսչութեան Տեխնիկական հարցերով տեղակալ(معاون فنی اداره کل منابع طبیعی و آبخیزداری استان تهران)՝ ճարտգ. Հաղանին, Թեհրանի Ջրային Աղբիւրների Գերատեսչութեան Հսկիչ բաժնի պետ և Մեծայարգ Առաջնորդի ներկայացուցչութեան գրասենեակի պատասխանատու( رئیس حراست اداره کل منابع طبیعی استان تهران و مسئول نمایندگی دفتر ولایت فقیه)՝ Հոջ. Նաջջարիի, նաև Թեհրան քաղաքի Ջրի Պաշարների Ներկայացուցչութեան Գրասենեակի պատասխանատու( مسئول دفتر نمایندگی منابع طبیعی شهر تهران)՝ Հոջ. Սալարիի ընկերակցութեամբ, երեքշաբթի յունւարի 5-ին, ամանորի և Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ այցելեցին Թեհրանի Հայոց Ազգային Առաջնորդարան և հանդիպում ու զրոյց ունեցաւ Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հետ:
Ամանորի առիթով ուրախ եւ նորայոյս բարեմաղթութիւնների փոխանակումները տակաւին չաւարտած, ահա մեր ժողովրդի զաւակները կրկին անգամ ցնծութեամբ եւ ուրախութեամբ պատրաստւում էին աւելի մեծ եւ սքանչելի մի Խորհուրդի յիշատակումը տօնախմբելու:
Դա այնպիսի մի Խորհուրդ է, որը թէեւ վեր էր մնում մարդկային մտքի ամէն հասողութիւնից եւ անթափանցելի ու անհասանելի էր մնում իր էութեամբ, սակայն աստւածային սիրոյ որպէս գերագոյն արտայայտութիւն, նա մեզ համար շօշափելի ու մատչելի դարձաւ իր պարզագոյն եւ ամենախոցելի իսկ վիճակում: