Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ հինգշաբթի 5 Յունւար 2017-ին յետ միջօրէի ժամը 4-ին Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Ճրագալոյցի տօնին առիթով հանդիսաւոր արարողութիւններ են մատուցւելու Թեհրանի բոլոր մեր եկեղեցիներում:
«ԱԼԻՔ» - Չորեքշաբթի դեկտեմբերի 21-ի առաւօտեան աւարտւեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի այցը Թեհրան: «Էմամ Խոմէյնի» օդանաւակայանում Վեհափառ Հայրապետին բարի երթ մաղթեցին իրանահայ երեք թեմերի առաջնորդներն ու ազգային մարմինների ներկայացուցիչները եւ Իսլ. մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութեան պաշտօնեաներ:
«ԱԼԻՔ» - Չորեքշաբթի դեկտեմբերի 21-ի առաւօտեան ժամը 10-ին Սարդարապատ քաղաքամասի Ս. Վարդանանց եկեղեցի այցելեց Թեհրանի քաղաքապետ Ղալիբաֆը:
Չորեքշաբթի դեկտեմբեր 7, 2016-ի առաւօտեան, բացումը կատարւեց Հայոց Ազգային Արաքս և Մարի Մանուկեան դպրոցների աշակերտուհիների մարզական օլիմպիադայի:
«ԱԼԻՔ» - Հինգշաբթի, դեկտեմբերի 15-ի առաւօտեան Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, շքախմբի ուղեկցութեամբ այցելեց Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատունը:
Դեկտեմբերի սկզբին համաձայն մեր եկեղեցու ծիսական օրացոյցի՝ քրիստոնէական եկեղեցու 4-րդ դարի մեծագոյն սրբերից՝ Ս. Մինասի և իր նահատակակից ընկերների՝ Եսգրաբոսի, որ իր քարտուղարն էր և Եւրոգինէսի, որ իր գործակիցն էր, յիշատակի օրն է:
«ԱԼԻՔ» - Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի Թեհրան կատարած այցի 2-րդ օրը յագեցած էր Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Հայոց Առաքելական Եկեղեցու եւ իսլամի համատեղ երկխօսութեան 7-րդ շրջանի համագումարով:
Այսու յայտնում ենք Թեհրանի մեր սիրելի ժողովրդին, որ գեղեցիկ եւ դաստիարակիչ աւանդութեան համաձայն, յառաջիկայ Շաբաթ, 31 Դեկտեմբերի կէս գիշերւայ ճիշդ ժամը 12:00 Նոր տարւայ առիթով մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ:
Շաբաթ 10 դեկտեմբեր 2016-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան ընկերակցութեամբ Ֆրանսայի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Վահան Ս. Եպս. Յովհաննէսեանի այցելեց Եւրոպայի ՀԲԸՄ-եան շրջանային վարչութեան ատենապետուհի տիկին Նատիա Գործունեանին։
«ԱԼԻՔ» - Երեքշաբթի դեկտեմբերի 13-ին աւարտւեց Իրանում, Մարդաբանութեան կենտրոնի հիմնադրման 80-ամեակին նւիրւած ցուցահանդէս-համագումարը: