Կիրակի, 21 Հոկտեմբեր 2018-ին, “Le Royal” պանդոկում պաշտօնական ճաշկերոյթ տեղի ունեցաւ ի յարգանս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի՝ իր ձեռնադրութեան 50-ամեակի առիթով։
Հինգշաբթի, 25 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան Արտակարգ և Լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը, քաղաքավարական այցով այցելեց Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:
Կիրակի, 2018 թւի Նոյեմբերի 4-ին, բարձր հովանաւորութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, տեղի է ունենալու եպիսկոպոսական Ս. և անմահ պատարագ, հոգեհանգստեան արարողութիւն և յոբելեանական հանդիսութիւն՝
Հայ մշակոյթի և Սուրբ Թարգմանչանց տօնի առիթով, սոյն թւականի երկուշաբթի հոկտեմբերի 15-ին, «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի ծնողական խորհրդի հրաւէրով, դպրոց էր այցելել իրանահայ անւանի կոմպոզիտոր և միջազգային ճանաչում ունեցող երաժշտագէտ՝ Մայեստրօ Լորիս Ճգնաւորեանը, իրանահայ անւանի երաժիշտ՝ Ռազմիկ Օհանեանի ուղեկցութեամբ։
«Ա. Աւետիսեան» Ազգային Բուժարանում տեղի կունենայ կանանց կրծքի քաղցկեղի անվճար քննում-ստուգում և խորհրդատւութիւն կանացի բժիշկ՝ Դոկտ. Մոժգան Դեհղանի-ի միջոցով:
Այսու մեր հաւատացեալ ժողովրդին յայտնում ենք՝ կիրակի, 2018 թւի հոկտեմբերի 28-ին, բարձր հովանաւորութեամբ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի, Սրբոց Թարգմանչաց Եկեղեցում, ընթացս Ս․ և անմահ պատարագի ընթերցւելու է եկեղեցու երկար տարիների հոգևոր հովիւ՝ Արժ․ Տ․ Կոմիտաս քհնյ․ Ղարախանեանի աւագութեան աստիճանին արժանացնելու Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետի ոսկետառ կոնդակը։
Թեհրան ուղևորւած Ֆրանսիայի Սենատում և Ազգային ժողովում Իրանի հետ բարեկամութեան խմբերի պատւիրակութիւնը, երկուշաբթի հոկտեմբերի 22-ի երեկոյեան, այցելեց Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի:
Կիրակի, 2018 թւի հոկտեմբերի 21-ը, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ժամանակակից պատմութեան մէջ կարեւոր մի օր դարձաւ, երբ մեր ժողովուրդը հանդիսաւոր կերպով իր յարգանքը մատուցանեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին՝ իր ձեռնադրութեան 50-ամեակին առիթով։
Հինգշաբթի, 18 Հոկտեմբեր 2018-ին, ամբողջ օրը, Անթիլիասի Մայրավանքի մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի նախագահութեամբ, տեղի ունեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչութեան Կրօնական Ժողովի լիակատար հանդիպումը։
Շաբաթ, Հոկտեմբերի 20-ին, «Ա. Ահարոնեան» և «Էլպիս Ֆէրահեան» Մանկապարտէզների աշակերտ-ուհիներն այցելեցին Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում կազմակերպւած «Հայ Գրքի» ցուցահանդէսին: Նաև, ուսումնական նոր տարեշրջանի առիթով մասնակցեցին Ս. Հաղորդութեան, Աստւածային շնորհներով լիցքաւորւելու: