Իրանի Տիկնիկների ազգային թանգարանում կանգնեցւեց գաւառական տարազով իրանահայ կնոջ կերպարը:
Կիրակի 13 յունւար 2019-ի կէսօրից յետոյ, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին նորահիմն «Կրօնների մեծարման եւ մերձեցման» կազմակերպութեան վարչութիւնը։
Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-րդ տարեդարձի առիթով կազմակերպւած միջոցառումների շարանում երկուշաբթի, յունւարի 14-ի առաւօտեան, Թեհրանի Իսլ. մշակոյթի ու կապի կազմակերպութեան «Ալ Զահրա» դահլիճում կազմակերպւել էր համագումար հետեւեալ խորագրով՝ «Յանուն Իրանի վեհութեան, կրօնների հոգե-մտաւոր միասնականութիւնը»:
Հինգշաբթի, Յունւարի 10-ի երեկոյեան, տեղի ունեցաւ 43-րդ շրջանի Համադպրոցական խաղերի բացումը, Հ. Մ. «Արարատ» Կազմակերպութեան Մարզական միութեան նախաձեռնութեամբ:
2019 թւի նոր բացւող տարւայ եւ Յիսուս քրիստոսի հրաշափառ ծննդեան եւ աստւածայայտնութեան զոյգ տօների առիթով, երեքշաբթի 8 եւ չորեքշաբթի 9 յունւարի, Թեմիս Առաջնորդ Սրբազան Հայրը այցելութիւններ տւեց՝ «Ս. Գէորգ», «Սօսէ Մայրիկ» եւ «Չիլոյեան» հայկական երեք ծերանոցներին։ Այցելութիւնը կազմակերպւել էր Թերանի Միջ-Եկեղեցական Հրատարակութեան Գրասենեակի կողմից։
Շաբաթ յունւար 12-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Հ.Մ.Մ. Նայիրի Միութեան հովանաւորութեամբ գործող «Ծիածան» Մանկական Արւեստանոցի Աշխատակազմը:
Երեքշաբթի 1 յունւար 2019-ին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը տարիների իր սովորութեան համաձայն, որպէս քրիստոնէավայել ու մարդասիրական արարք, յատուկ այցելութիւններ տւեց 5 հայ կարիքաւոր ընտանիքներին:
Շաբաթ յունւարի 12-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Ճարտարապետների և Ճարտարագէտների Միութեան նորընտիր վարչութեան անդամներին:
Հինգշաբթի յունւարի 10-ին, Թեհրանում աշխատող նահատակների մեծարման (ՖԱԴԱՔ) ժողովրդական կազմակերպութեան նախաձեռնութեամբ, կայացաւ հայ և զրադաշտական նահատակ զինւորների մեծարման երեկոյ։
Երեքշաբթի 1 յունւար 2019-ին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը տարիների իր սովորութեան համաձայն, յատուկ այցելութիւններ տւեց նահատակների և անձնուրացների ընտանիքներին: