Նոյեմբերի 15-25, 2020 ժամանակահատւածում, գրեթէ ամէն օր, տանս հեռուստացոյցին առաջ նստած, հետեւում էի ՛՛պարտեալ՛՛ բանակի տեղափոխութիւններին եւ Ղարաբաղի բնիկ ժողովրդի հայրենազրկման ընթացքին։ Բեկեալ սրտով, ալեկոծ ու ալեխռով դիտում եմ քաջասիրտ ու սքանչելի Արցախցուն, ով աչքերի մէջ դառն արցունք, պարտադրաբար թողնում է իր տունն ու տեղը, այգին ու պարտէզը ու այն ամէն ինչը, որ անցեալ հազարաւոր տարիներին իր ճակատի քրտինքով էր կառուցել եւ ՛՛վերահայացրել՛՛։
Մարդկային կեանքի ամենադառն ու ցաւալին հայրենիքը, հայրենի տունը՝ թողնելն է անարագ ու գազանաբարոյ թշնամուն եւ անվերադարձ հեռանալն է դրանից։
Հայրենիքը իր հարազատ ժողովրդով է հայրենիք, դարերով իր հողին ու ջուրին, սարին ու ձորին, անմատոյց լեռների ու արգասաբեր դաշտերի շունչով ու պատմութեամբ ապրած ու ստեղծագործած ժողովրդով է հայրենիք. այլ խօսքով իր բնիկ տարրով։
Կիրակի 29 նոյեմբեր 2020 թւականին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան Արտակարգ և Լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանին:
Սրբազան Հայրը ողջունեց պրն. Դեսպանին եւ յաջողութիւն մաղթեց իր աշխատանքներին: Անդրադառնալով շրջանում տեղի ունեցող քաղաքական դէպքերին եւ նրանց անկանխատեսելի զարգացման:
27-28 նոյեմբեր 2020-ին կայացաւ Ասիայի Եկեղեցիների Խորհրդի Գործադիր Վարչութեան առ ցանց ժողովը, որին ի պաշտօնէ մասնակցեց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ժողովին բերելով իր գործօն մասնակցութիւնը։
Երկու օրերի վրայ տարածւած ժողովը իր յաջորդական նիստերի ընթացքին լսեց ու քննարկումների առարկայ դարձրեց ընդհանուր քարտուղար դկտ. Մաթիոս-ի բովանդակալից զեկոյցը, 2019 յուլիսից մինչեւ 2020 սեպտեմբեր, կատարւած աշխատանքների, կազմակերպւած համագումարների մասին։ Այնուհետեւ գանձապահը իր կարգին հանգամնալից զեկոյց ներկայացուց Խորհրդի նիւթական գործառնութեան եւ Խորհրդի տնտեսական կացութեան մասին։
Խոր ցաւով ու դառն կսկիծով տեղական եւ միջազգային զանգւածային լրատւամիջոցներից լսեցինք գիտնական Մոհսէն Ֆախրիզադէի անարգ մահւան լուրը, ըստ երեւոյթի ահաբեկչական մի խմբակի կողմից, որի ետին կանգնած կը թւի լինել Իսրայէլը։ Մոհսէն Ֆախրիզադէն իրանեան գիտական աշխարհի, յատկապէս աթոմական ուժանիւթի ոլորտում բացառիկ այն դէմքերից էր, որ գործում էր երկրի եւ մարդկութեան գիտական մտքի զարգացման ոլորտում։
Մենք մի առիթով առիթ ենք ունեցել իր հետ հանդիպելու, հակառակ իր գիտական բարձր կրթութեան, համեստ ու խոնարհ իր նկարագրով մի անձնաւորութիւն էր հանգուցեալ նահատակը։
Նկատի առնելով երկրում տիրող կորոնավիրուս համաճարակի պատճառով գոյացած առողջապահական ճգնաժամային իրավիճակը եւ պետութեան կողմից սահմանւած երթեւեկութեան եւ բազմամարդ վայրերում ներկայութիւն չունենալու արգելքները` մեր սիրելի հայրենակիցների ուշադրութեան ենք յանձնում, որ երկու շաբաթով՝ մինչեւ դեկտեմբերի 7-ը, թեհրանի բոլոր եկեղեցիներում դադարեցւում են կրօնական արարողութիւնները:
Սիրելի Հայրենակիցներ,
Վերջին օրերի ընթացքում, ամբողջ երկրի մասշտաբով համավարակի տարածման զգալիօրէն աճի հետեւանքով, կորոնավիրուսի դէմ պայքարի շտաբի կողմից կիրառւել են խիստ սահմանափակումներ։
Արդ նկատի ունենալով, որ վերջին մէկ ամսում, մեր համայնքում նաեւ համավարակի հետեւանքով, մահացութեան դէպքերի կտրուկ աճ է արձանագրւել, յորդորում ենք, որ առաւել աչալրջութեամբ եւ բծախնդրութեամբ հետեւել հակահամավարակային անվտանգութեան կանոնները՝ մնանք տանը եւ խուսափենք բազմամարդ վայրերում գտնւելուց, յաճախակի լւանանք ձեռքերը, պահպանենք սոցիալական հեռաւորութիւնը, և կրենք դիմակ:
Ի հետեւութիւն երկու վեհափառ հայրապետների տնօրինումին, այսուհետ 22 նոյեմբերը հաստատւեց որպէս Արցախեան գոյամարտի նահատակների օր։ Այդ իսկ առիթով կիրակի, յետ Ս. եւ անմահ պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն Արցախեան 44 օրեայ գոյապայքարի ընթացքին զոհւած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար։
Շաբաթ առաւօտեան 21 Նոյեմբերին, տօնն էր Ս․ Կոյս Մարիամ Աստւածածնի երից ամաց տաճար ընծայեման։ Աւանդութեան համաձայն, երբ Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածինը երեք տարեկան եղաւ, իր բարեպաշտ եւ աստւածավախ ծնողները՝ Յովակիմն ու Աննա, նրան ընծայեցին Աստծու տաճարին, ուր մնաց մինչեւ իր նշանախօսութիւնը։
Ի հետեւութիւն երկու վեհափառ հայրապետների տնօրինումին, յառաջիկայ կիրակի 22 նոյեմբեր 2020, յետ Ս. եւ անմահ պատարագի, Թեհրանի մեր եկեղեցիներում տեղի է ունենալու հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն Արցախեան 44 օրեայ գոյապայքարի ընթացքին զոհւած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար։
Իւրաքանչիւր տարի Իրանի Կարգապահական ուժերի շաբաթւայ առիթով, երկրի փոքրամասնութիւնների նախաձեռնութեամբ նշւում է Կարգապահական ուժերի օրը, ինչը այս տարի կորոնաժահրի բերումով առաջացած առողջապահական ճգնաժամային պայմաններում չիրականացաւ։
Առ այդ երկուշաբթի թւականիս նոյեմբերի 16-ին, Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի, Թեհրանի Կարգապահական ուժերի հրամանատարութեան շտաբ այցելելով հանդիպում են ունեցել հրամանատար գեներալ Ռահիմիի հետ։