Երեքշաբթի՝ 2021 թւականի յունւարի 19-ի, կէսօրին Իրանի դպրոցների նորոգման ծրագրաւորման կազմակերպութեան ու Դպրոցաշէն բարերարների համայնքի ներկայացուցիչները Ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպեցին Թ.Հ.Թ. Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչների հետ։
2021 թւականի յունւարի 18-ին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը հանդիպեց Թեհրանի նահանգային խորհրդի նախագահ եւ Թեհրանի Իսլամական քաղխորհրդի անդամ՝ Էլհամ Ֆախարին, քաղխորհրդի գործադիր հարցերի տեղակալ՝ պրն. Բաշարիէին եւ Թեհրան նահանգի քաղխորհրդի կրօնական եւ ազգային փոքրամասնութիւնների հարցերով նախագահի խորհրդատու՝ պրն. Արմէն Նազարեանին:
2021 թւականի յունւարի 18-ին Ամանորեայ եւ Ս. Ծննդեան տօնների առիթով Ազգային առաջնորդարան այցելեցին Իրանի Իսլամական Մշակոյթի եւ Առաջնորդութեան (Էրշադ) նախարարութեան մշակութային աշխատանքների եւ միութիւնների բաժնի պետ՝ դոկտ. Ֆէրէյդունին եւ նոյն նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերի տնօրէն՝ Սէյէդ Մոջթաբահ Միր Դեհղանը: Ազգային առաջնորդարանի դահլիճում Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամաեանը, նոյն խորհրդի ներկայացուցիչների ընկերկացութեամբ ընդունեց պատւիրակութեանը։
Կիրակի 17 Յունւար 2021-ի առաւօտեան յընթացս Ս. եւ անմահ պատարագի հանդիսաւորապէս ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի օրհնաբոյր պատգամ-հռչակագիրը Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում։ Նորին սրբութիւնը ներկայ 2021 տարին հռչակեց Արցախի տարի։
Հինգշաբթի՝ 2021 թւականի յունւարի 14-ին, Ազգային առաջնորդարան այցելեցին Իրանի Կարմիր Մահիկի հինգերորդ շրջանի ներկայացուցիչները։ Պատւիրակութեանը Ազգային առաջնորդարանի դահլիճում դիմաւորեցին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը, նոյն խորհրդի նիւթական պատասխանատու՝ պրն. Սուլէյմամ Քէշիշեանը եւ պրն. Ռաֆիկ Մելիքսէթեանը։
Այսու յանուն Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի, Կրօնական, Թեմական Խորհուրդների, Հաշւեքննիչ Մարմնի, Եկեղեցական Խորհուրդների, ժողովականութեան եւ անձնապէս գուժում ենք վաղաժամ վախճանումը՝ Տ. ՄԵՂՐԻԿ ԵՊՍ. ԲԱՐԻՔԵԱՆ-Ի, որ տեղի ունեցաւ շաբաթ 2021 թւականի յունւարի 16-ի առաւօտեան կանուխ ժամերին։
Թւականիս յունւարի 11-ին, Թեմիս Բարեխնամ Առաջնորդ` Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի ներակայացուցիչներ՝ Արժ. Տ. Մաշտոց Քհնյ. Խաչատրեանն եւ Գրիգորիս Քհնյ. Ներսէսեանը ընկերակցութեամբ ԻԻ խորհրդարանի Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան Պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանի մասնակցեցին Թեհրանի յեղ. Պահակազօրի կազմակերպած «Նահատակ սպարապետ՝ Ղասէմ Սոլէյմանիի մեծարման» արարողութեան։ Արարողութեանը ներկայ էին նաեւ Արեւելեան Ասորի եկեղեցու եպիս. Մար Ներսէյ Բէնիամինն ու զրադաշտ եւ հրեայ համայնքի հոգեւոր եւ հասարակական ներկայացուցիչները։
Ինչպէս գիտէք ներկայ տարին Մեծի Տանն Կիլիկիոյ վեհափառ հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի տնօրինումով հռչակւել է «ԱՐՑԱԽԻ ՏԱՐԻ»:
Այս առիթով յառաջիկայ կիրակի 17 յունւար 2021-ին Թեհրանի բոլոր մեր եկեղեցիներում յընթացս Ս. եւ անմահ պատարագի ընթերցւելու է վեհափառ հայրապետի պատգամը նւիրւած Արցախին:
Հինգշաբթի առաւօտեան յունւարի 7-ին, ըստ եկեղեցու աւանդութեան Թեհրանի Նոր Բուրաստանի գերեզմանատան Ս. Ստեփանոս մատուռում մատուցւեց մեռելոցի Սուրբ եւ Անմահ Պատարագ ձեռամբ Արժ. Տ. Սարգիս Քհնյ. Խոսրովեանի։ Արարողութեանը ներկայ էին կրօնական խորհրդի եւ քահանայից դասի ներկայացուցիչներ եւ քիչ թւով հաւատացեալներ։ Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի նախագահութեամբ տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն համօրէն հաւատքով ի Քրիստոս ննջեցեալների, յատկապէս Արցախեան գոյամարտում վասն հայրենեաց եւ վասն հաւատքի զոհւած քաջարի մարտիկների հոգիների հանգստեան համար։
Թեհրանի բոլոր եկեղեցիներում կատարւեց Ճրագալոյցի եւ Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան արարողութիւնները:
Թւականիս յունւարի 5-ին Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ ճրագալոյցի՝ ճաշու ժամերգութիւն եւ Ս․Պատարագ, որը խորհրդանիշն է Քրիստոսի ծննդեան մասին կատարւած հին Կտակարանեան մարգարէութիւնների եւ Բեթղեհէմեան աստղի, որը մոգերին առաջնորդեց Փրկչի ծննդեան վայրը։ Նրան յաջորդեց Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Ս. Պատարագն եւ Ջրօրհնէքի արարողութիւնը։ Ս. Սարգիս մայր Եկեղեցում Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցեց Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Արարողութեանը սպասարկում էին Արժ. Քահանայ հայրեր Տ․ Սահակ Խոսրովեանն ու Տ․ Արիստակէս Շահմիրեանը։