ՎԵՐԱՀԱՍՈՒԹԻՒՆ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԻՑ ՍՐԱՀԻ ՆՈՐՈԳՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ

Չորեքշաբթի 7 դեկտեմբեր 2016-ի յետ միջօրէին թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան այցելեց Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին, որտեղ եկեղեցու գրասենեակների եւ սրահի հիմնական նորոգութիւններ են ընթանում։

Սրբազան հօր ընկերակցում էին Արժ. Տ. Գուրգէն Քհնյ. Ներսիսեան, խորհրդի ատենապետուհի՝ տկն. Սեդա Խաչատրեան եւ պրն. Հերւիկ Եարիջանեանը, որ իր երկու եղբայրների՝ Հենրիկի եւ Համլետի հետ սրահի վերանորոգութեան մեկենասներն են ի յիշատակ իրենց հանգուցեալ հօր Թադէոս Եարիջանեանի։ Ապա Սրբազան հօր ընկերակիցներին միացաւ նորոգութեանց կապալառու պրն. Վաղարշակ Աբրահամեան եւ Արժ. Տ. Գրիգորիս Քհնյ. Ներսիսեանը։

Սրբազան հայրը շրջագայեց նորոգութեան մէջ եղող սենեակներն ու սրահները, գոհունակութեամբ վերահասու եղաւ աշխատանքներին եւ իր գնահատանքը յայտնեց եկեղեցական խորհրդի եւ կապալառուին։

Յայտնենք, որ գրասենեակների բաժնի բարերարութիւնը Քոչարեան ընտանիքը յանձն առեր է ի յիշատակ իրենց հանգուցեալ վաղամեռիկ հարազատի՝ Ալբերթ Քոչարեանի։