Առաջնորդ Սրբազան Հայրը Ներկայ Գտնւեց «Զարթօնք» Պարախմբի Ելոյթին

Հինգշաբթի 1 դեկտեմբեր 2016-ի երեկոյեան Թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ներկայ գտնւեց «Զարթօնք» պարախմբի կազմակերպած ելոյթ-նւիրահաւաքին, ի նպաստ Արցախի:

Վերջում արտայայտւեց Սրբազան հայրը, որ մեծապէս գնահատեց պարախմբի պարողներին և ղեկավարուհուն՝ տկն. Լոռեթա Աւետիսեանին:  Իր խօսքի մէջ Առաջնորդ Սրբազանը կարևորութեամբ շեշտեց, որ եթէ այսօր հայաշխարհը հպարտութեամբ ասում է՝ «Արցախը մենք ենք», այդ եղաւ շնորհիւ արցախցուն, որ տէր կանգնեց իր հողին և իր արիւնով այն նւիրագործեց: