
Մի շաբաթ է, որ սկսւել են Թեհրանի Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու նորոգութիւնները, որոնք կատարւում են Քաղաքապետարանի 8-րդ շրջանի միջոցով:

Սոյն առիթով, չորեքշաբթի հոկտեմբերի 26-ին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Արժ. Տ. Կոմիտաս քհն. Ղարախանեանի և Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամների, եկեղեցի այցելեց վերահասու լինելու նորոգութեան աշխատանքներին: Սրբազան Հայրը թելադրանքներ կատարեց աշխատանքն աւելի լաւ կատարելու համար:

Այնուհետև, Առաջնորդ Սրբազանն այցելեց նաև Հայոց Ազգային Գրադարան: Քաջալերեց պատասխանատուին կատարւած աշխատանքների համար և նոր աշխատանքներ թելադրեց:

Հարկ է նշել, նախորդ օրը եկեղեցի էին այցելել նաև Թեհրանի 8-րդ շրջանի քաղաքապետ՝ դոկտ. Բահման Նուռին, նոյն շրջանի Քաղաքի Բարեկարգման և Գեղեցկութեան Ղեկավար՝ ճարտ. Մանուչեհռին և Քաղաքային ու Ծառայութիւնների Գրասենեակի նախագահ՝ ճարտ. Ֆառոխին: Նրանք իրենց աշխատաւորներին թելադրութիւններ արին, կարգադրելով աշխատանքներն ամենալաւ կերպով կատարելու:
{gallery}201610/2016102701{/gallery}