Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201610/2016101002
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201610/2016101002

Հայ Մշակոյթի Օրը և Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու Անւանկոչութեան Տօնը

Հայ եկեղեցու տօնացոյցում եւ սրբոց տօների ոսկեայ շղթայի ադամանդակուր օղակն է կազմում մեր եկեղեցու թարգմանիչների տօնը, որը վերածւել է մշակութային փառատօնի, այլեւ հայ գրերի գիւտի եւ այդ գիւտը արարող Ս. Մեսրոպի եւ իր գործակիցների ոգեկոչման տօն։ Սրբոց Թարգմանչաց վարդապետաց կատարած անփոխարինելի ու անկրկնելի արարումով հայը գտաւ իր դէպի յաւերժութիւն ճանապարհը։

Անզուգական զոյգը Ս. Մեսրոպ եւ Ս. Սահակ իրենց անմահանուն աւագ եւ կրտսեր աշակերտների փաղանգով նւաճեցին անմահութիւնը հանդիսանալով միաժամանակ անմար ջահեր հայոց երկնակամարը լուսաւորող։

Տօնը Թարգմանչաց տօնն է հայ մշակոյթի, տօնն է քրիստոնէական հաւատքի ու ազգային ոգու միացման ու համատեղ արարման մեր ժողովրդի կեանքի արգասաբեր դաշտում։

Արդարեւ շաբաթ 8 հոկտեմբեր 2016-ի առաւօտեան Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում մատուցւեց Եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ, որը մատոյց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, որուն խորանի վրայ սպասարկում էին Արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանն ու Արժ. Տ. Խաչատուր քհնյ. Յարութիւնեանը։ Ս. պատարագին ներկայ էին Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, Առաջնորդական Փոխանորդ, քահանայից դասը, շրջանի մի քանի պատգամաւորներ, Թեմական Խորհրդի ներկայացուցիչ, դպրոցների փոխ-տեսուչներ եւ մի քանի ուսուցիչներ։

Հայր մերից առաջ պատարագիչ Սրբազան հայրը օրւայ աստւածաշնչական (Նոր Կտակարան)ի ընթերցումից իր խորհրդածութեան նիւթ դարձրեց Պօղոս Առաքեալի Կորնթացիների գրած առաջին նամակի 12-րդ գլխից, որտեղ առաքիչը խօսում է Ս. Հոգու պարգեւների մասին, յիշեցնելով բոլորին, որ թէեւ պարգեւները զանազան են լինում, բայց նոյն հոգին է պարգեւողը եւ ապա յիշեցնելով աւելացնում է առաքեալը «Սուրբ Հոգին որ նոյնպէս ծառայելու զանազան կարողութիւններ կան ամէն մէկի մէջ տարբեր ձեւով է յայտնւում ընդհանուրի օգուտի համար։ Այսպէս Սուրբ Հոգին մէկին տալիս է իմաստութեամբ յորդորելու կարողութիւն, միւսին նոյն հոգին տալիս է հոգեւոր գիտութեան հասնելու եւ ուսուցանելու կարողութիւն»։

Սրբազան հայրը վերլուծելով Առաքեալի այս խօսքերը ասաց, որ Ս. Հոգու պարգեւների աղբիւրը Աստւածն է, որ իր պարգեւներն ու շնորհները ձրիօրէն բաշխում է որպէսզի եկեղեցու անդամները դրանք օգտագործեն իրենց եւ ընդհանուրի օգտին. Քրիստոնեան կոչւած է, ասաց քարոզիչ Սրբազան հայրը, իր ունակութիւններով ու շնորհներով պայծառացնի իր եկեղեցին, ծառայի իր նմանին»։ Շարունակելով իր խօսքը Սրբազան հայրը ասաց. Ս. Մեսրոպ եւ իր գործակիցները Աստծուց ստացած իրենց հոգեւոր պարգեւներով ծառայեցին Աւետարանին ու իրենց ժողովրդին ի շնորհիւ իրենց հաստատարմատ հաւատքի արարեցին հայոց այբուբենը հիմք դնելով մի նոր եւ անփոխարինելի թագաւորութեան, մշակութային թագաւորութեան, որով զրահաւորւած մեր ժողովուրդը իր կեանքը ապրեց միշտ ստեղծագործելով. անցաւ հուրի եւ սուրի միջից անցաւ մահւան ստւերի կողքից սակայն չմահացաւ շնորհիւ իր հաւատքին. իր քարոզի վերջին բաժնում Սրբազան հայրը կոչ ուղղեց հաւատացեալներին վերանորոգելու իրենց հաւատքն ու յանձնառութիւնը իրենց եկեղեցու հանդէպ եւ ըստ այնմ գործեն, Սրբազան հայրը ողջունեց նաեւ եկեղեցու եկեղեցական խորհուրդն ու քահանայից դասը, երգեցիկ խումբն ու Եկեղեցասէր Կանանց Միութեանն ու ծխական ժողովրդին եւ բոլորին յաջողութիւն մաղթեց։

Յաւարտ Ս. պատարագի եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթով եկեղեցական խորհուրդը յատուկ հիւրասիրութիւն էր կազմակերպել, որին ներկայ եղան եկեղեցական խորհրդի կողքին թաղամասի պատգամաւորները, Կրօնական եւ Թեմական Խորհուրդների ներկայացուցիչները, շրջանի դպրոցների ուսուցիչներ, եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչներ եւ այլ բարերար հրաւիրեալներ։

Նոյն օրը երեկոյեան Առաջնորդ Սրբազան հայրն ու Առաջնորդական Փոխանորդ Սրբազան հայրը ներկայ գտնւեցին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան կենտրոնական վարչութեան կողմից կազմակերպւած ձեռնարկին նւիրւած Հայ Մշակոյթի տօնին։

Գեղարւեստական յայտագրով, դասախօսութեամբ յագեցւած յայտագրի վերջում արտայայտւեց Սրբազան հայրը, որ նախ գնահատեց կազմակերպողները եւ անդրադարձաւ Թարգմանչաց խորհրդին աւելացնելով, որ նման ձեռնարկները նմանւում են կեանքի օրինակին այն մարդուն, որ տնից դուրս գալուց առաջ հայելու առաջ է կանգնում ինքն իրեն շտկում եւ ապա դուրս է գալիս տնից մոռանալով հայելին եւ ինքն իրեն. մենք էլ նման գեղեցիկ ձեռնարկներին մասնակցում ենք, լսում ենք խօսքեր, երգեր, դիտում ենք պարեր, ներշնչւում ենք, ծափահարում եւ ուրախանում, սակայն հազիւ դուրս եկած սրահից արդէն մոռանում ենք այդ բոլորը։ Ժամանակն է, որ մենք ազգովին ապաշխարութեամբ առ Աստւած դառնանք, վերատեսենք մեր կեանքը եւ վերանորոգ կամքով ու հաւատքով շարունակենք մեր կեանքը։

{gallery}201610/2016101002{/gallery}

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ