Հինգշաբթի 6 հոկտեմբեր 2016-ի կէսօրից յետոյ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդունեց Մշակոյթի եւ Իսլամական Հաղորդակցութեան Կենտրոնի նաև միջազգային հիւրերին, որոնք Քրուաթիայից եկած՝ իսլամ-քրիստոնեայ պատւիրակութիւն էր, գլխաւորութեամբ Քրուաթիոյ ՄիւՖթի՝ դոկտ. Ազիզ Հասանովիչի եւ միջ-կրօնական երկխօսութեան կենտրոնի տնօրէն Հոջաթուլիսլամ դոկտ. Մուհամեդ Մահդի Թասխիրիի։
Սրբազան հայրը իր հիւրերին առաջնորդեց եկեղեցի, որտեղ լայն բացատրութիւններ տւեց հիւրերին մեր Թեհրանի եկեղեցիների, դպրոցների եւ միութիւնների մասին, առաւել եւս գաղութի կեանքին կապւած անհրաժեշտ աշխատանքների եւ իրագործումների մասին։
Նոյն օրը երեկոյեան Սրբազան հայրը ներկայ գտնւեց Նայիրի Ազգային Վարժարանի 60-ամեակի տօնակատարութիւնների եզրափակիչ հանդիսութեան, Արարատ Մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում եւ օրւայ յատուկ իր պատգամը տւաւ շեշտելով հայ դպրոցի անփոխարինելի դերը մեր ժողովրդի կեանքում։