Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ շաբաթ 8 հոկտեմբեր 2016-ին տօնն է ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՑ՝ ՄԵՍՐՈՊԱՅ, ԵՂԻՇԷԻ, ՄՈՎՍԻՍԻ ՔԵՐԹՈՂԱՀՕՐՆ, ԴԱՒԹԻ ԱՆՅԱՂԹ ՓԻԼԻՍՈՓԱՅԻՆ, ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՑՒՈՅՆ եւ ՆԵՐՍԻՍԻ ԿԼԱՅԵՑՒՈՅՆ:

Սրբոց Թարգմանչաց տօնը համընկնում է Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Այս առիթով շաբաթ 8 հոկտեմբեր 2016-ին Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում առաւօտեան ժամը 10-ին, մատուցւելու է եպիսկոպոսական հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ. 

Պատարագելու եւ քարոզելու է թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանը.

Սկիզբ ժամերգութեան` ժամը 9:00-ին

Սկիզբ պատարագի` ժամը 10:00-ին

Քարոզ` ժամը 11:00-ին

Ուստի սիրով հրաւիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդի զաւակներին, որ ներկայ գտնւեն վերոյիշեալ հոգեպարար արարողութեանց, լիցքաւորւելու եւ հաղորդւելու Սրբոց Թարգմանչաց խորհրդով:

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ