Սոյն թւականի կիրակի, սեպտեմբերի 4-ի առաւօտեան առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցւող սուրբ և անմահ պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն, Հ.Հ. դեսպանատան Տնտեսական Խորհրդատու՝ հանգուցեալ Արթուր Յովսէփեանի հոգու խաղաղութեան համար, իր մահւան քառասունօրեակի առիթով:
Կրօնական արարողութեան նախագահեց և այս առիթով քարոզեց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Արարողութեանը ներկայ էին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Արտաշէս Թումանեանը, նոյն դեսպանատան աշխատակազմը, Իրանում Ռուսիոյ Դաշնութեան դեսպան՝ պրն. Լեւոն Ջաղարեանը և Թ.Հ.Թեմի Թեմական Խորհրդի անդամները:
Հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ, հիւրերը հիւրընկալւեցին Ազգային Առաջնորդարանի դահլիճում:
{gallery}201609/2016090703{/gallery}