Չորեքշաբթի, օգոստոսի 24-ից 4 օրւայ տևողութեամբ, «Հայկաշէն»-ի 45-ամեակի առիթով և Իրանի Հայ Կաթողիկէ Թեմական Խորհրդի հրաւէրով, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների (պատերազմի նահատակներ, գերիներ և վիրաւորների) որոշ ընտանիքների անդամները, շուրջ 100 հոգի, հիւրընկալւեցին Հայկաշէնում:
Շաբաթ օգոստոսի 27-ին տեղի ունեցաւ Իրանի Հիւսիսային ծովափնեայ շրջանում գտնւող՝ Հայկաշէնի փողոցների նոր անւանակոչումը: Փողոցները անւանակոչւեցին Արևմտահայաստանի 1915 թւի ջարդից տուժած քաղաքների անուններով: Մայրուղին կոչւեց՝ «Ադանա»:
Ծրագրին ներկայ էին «Նուռ» քաղաքի կառավարիչը, «Էռշադ»-ի, քաղաքապետարանի, «Բոնեադ Շահիդ»-ի, ոստիկանութեան պետերը, նոյն քաղաքի խորհրդարանի պատգամաւորը, նաև «Ռոյան» քաղաքի քաղաքապետը:
Ծրագրի ընթացքին ցուցադրւեց յանձնախմբի միջոցով պատրաստւած հայ ազատամարտիկների վերադարձի ֆիլմը, որ խոր յուզմունք պատճառեց ներկաներին:
Խօսքեր և յուշեր փոխանցեցին նաև յանձնախմբի անդամներ՝ Շահէն Միրզայեանը, Արման Բանդարին, նաև նահատակ՝ Վահիկ Եսայեանի մայրը տկն. Սալբի Շահմուրադեանը յուշեր պատմեց իր նահատակ որդու կեցւածքից ու անցեալից:
Վերջում արտայայտւեց «Նուռ» քաղաքի կառավարիչ՝ պրն. Խանջարին, ապա մի-մի գնահատագիր նւիրեց անձնուրացների ընտանիքների անդամներին:
Թ.Հ.Թ. Պարտադրեալ Պատերազմի Հայ Անձնուրացների Արժէքների Պահպանման Յանձնախումբ
{gallery}201609/2016090701{/gallery}