Ուրբաթ Սեպտեմբերի 2-ին, Ս. Սարգիս եկեղեցում սուրբ և անմահ պատարագի ընթացքին, քարոզեց Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը և նկատի ունենալով, որ այս օրը համընկնում էր Արցախի Ազատագրման 25-ամեակին, յատկապէս անդրադարձաւ սոյն խնդրին:
Սրբազան Հայրն անդրադարձաւ Արցախի ժողովրդի խիզախ և քաջարի կեցւածքին, որով կերտեց իր անկախութիւնը: «Արցախը մեր նորագոյն պատմութեան ամենալուսաւոր թւականն արձանագրեց մեր կեանքում: Ահա 25 տարի շարունակ պետականողութեամբ առաւել ևս ամրագրեց իր գոյութիւնը» ասաց Սրբազան Հայրը:
Այս առիթով Առաջնորդ Սրբազան Հայրը շնորհաւորեց Արցախի ժողովրդին և ողջ հայութեանը Արցախի անկախութեան 25-ամեակը, Աստւածային օրհնութիւն և առաջնորդութիւն հայցելով Արցախի ղեկավարութեան և ժողովրդին: