Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Կարմիր Խաչի Միջազգային Յանձնախմբի Ներկայացուցիչը Ազգային Առաջնորդարանում

Երեքշաբթի 30 օգոստոսի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանում Կարմիր Խաչի Միջազգային Յանձնախմբի ներկայացուցիչ օրդ. Անժելիքա Սքոփին:

Օրիորդ Սքոփը եկած էր Սրբազան հօրը հրաւիրելու, մասնակցելու համար սեպտեմբեր 26-ին կազմակերպւելիք կլոր սեղանին, իսլամ-քրիստոնեայ ներկայացուցիչների մասնակցութեամբ:

Սոյն կլոր սեղանին կը քննարկւեն թէ ինչպէս զարգացնել մարդասիրական աշխատանքները յօգուտ աղետի գօտում յայտնւածներին, առանց կրօնական խտրականութեան:

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց օրդ. Անժելիքային, ապա իր կարծիքը, թելադրանքները և յորդարանքները յայտնեց սոյն մարդասիրական աշխատանքի վերաբերեալ: 

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ