Ազգային Առաջնորդարանի Յարաբերական Մարմինը ստորև ներկայացնում է համառոտ մի զեկոյց, Գերեզմանատների Վարչութեան աշխատանքներից, որոնք կատարւել են «Դուլաբ»-ի հայոց գերեզմանատնում՝
- Թեհրանի 14-րդ շրջանի քաղաքապետարանի համագործակցութեամբ, առատ ջուր է տրամադրւել հանգստարանին, ծառերը ջրելու համար:
Վարչութեան անդամներն այս աշխատանքի համաձայնութիւնն ստացել են 2016 թւականի փետրւարին, 14-րդ շրջանի քաղաքապետ՝ դկտր. Ֆարհուդ Համիդի Ֆարահանիից և իր օգնական՝ դկտր. Քամբիզ Մոսթաֆափուռից: Այնուհետև, նոյն քաղաքապետարանի 2-րդ բաժնի պետ՝ պրն. Մեհդի Էթէհադի համագործակցութեամբ, վերջապէս նոյն թւականի ապրիլին այս աշխատանքն աւարտւեց: Հարկ է նշել, որ սոյն աշխատանքների կողմնակի ծախսերը հոգացել է Ազգային Առաջնորդարանը:
- Հանգստարանի շուրջի պատերի երկարութեամբ, շուրջ 130 մետր երկարութեամբ և 1,5 մետր բարձրութեամբ երկաթէ ցանկապատ է տեղադրւել: Այսպիսով կանխւել է թմրամոլների և գերեզմանների գողերի մուտքը հանգստարան:
- Հանգստարանի տարածքը, ընդհանուր 75000 ք.մ., մաքրւել է խոտերից և չորացած ծառերից ու փայտերից:
- Թ.Հ.Թեմի Շինարարական մարմնի համագործակցութեամբ նորոգութիւններ է կատարւել հանգստարանի Ս. Մարիամ Աստւածածին մատուռում և մատուռը ներկւել է:
Հարկ է նշել, որ հանգստարանը որպէս պատմական վայր, մեծ թւով ներքին և արտասահմանից եկած զբօսաշրջիկների այցելութեան վայր է դարձել: Այս այցելութիւնների ընթացքին միշտ ներկայ է լինում գերեզմանատան Վարչութեան անդամներից որևէ մէկը: Որոշ դէպքերում նաև հիւրասիրւում են այցելող զբօսաշրջիկները:
{gallery}201608/2016082001{/gallery}