×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201607/2016071203
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201607/2016071203

Արաքս Ազգային Դպրոցի Տարեկան Հանդէս

Բարձր հովանաւորութեամբ Թեհրանի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տէր Սեպուհ Սրբազան Արք. Սարգսեանի՝ հայոց ազգ. «Արաքս» աղջ. դպրոցի 2015-16 ուս. տարեշրջանի  տարրականի վեցերորդ և  միջնակարգի առաջին շրջանի իններորդ դասարանների հայոց լեզւի վկայականների շնորհման հանդիսութիւն՝  

Նւիրւած ԱՐՑԱԽում մարտնչող հայ զինւորներին

Սոյն թւականի հինգշաբթի յունիսի 23-ի երեկոյեան Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յով. Թումանեան» սրահում արտակարգ եռ ու զեռ էր տիրում, երեկոյեան ժամը 18:00-ին հայոց ազգ. «Արաքս» աղջ. դպրոցի տարրականի վեցերորդ և  միջնակարգի առաջին շրջանի իններորդ դասարանների աշակերտուհիները սրտատրոփ սպասում էին որպէսզի բեմ բարձրանան և ժամ առաջ ստանան իրենց հայոց լեզւի վկայականները:    

Ծրագիրը հովանաւորում էր Թեհրանի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տէր Սեպուհ Սրբազան Արքեպիսկոպոս Սարգսեանը, որը ներկայացաւ ընկերակցութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տէր Մակար Ս. Եպս. Աշգարեանի, Արժանապատիւ քհնյ. հայր Արիստակէս Շահմիրեանի, Թեմական Խորհրդի պատւարժան անդամ պրն. Հրայր Շահնազարեանի, Կրթական Խորհրդի յարգարժան ատենապետ՝ պրն. Սևան Դանիէլեանի, Կրթական Խորհրդի յարգարժան փոխատենապետ՝ պրն. Սարօ Աւագեանցի:

Ծրագրին ներկայ էին գտնւել հայոց ազգ. «Ռոստոմ» տղ. տարր. դպրոցի փոխտեսչուհի՝ տկն. Ժենիա Սուքիասեանը, դպրոցի հանգստի կոչւած ուսուցչուհի՝ տկն. Կարինէ Ասատրեանը, դպրոցի անձնակազմը և հոծ թւով   ծնողներ :

Մինչ վկայականների շնորհումը դպրոցը պատրաստել էր գեղարւեստական համեստ յայտագիր, որն արժանացաւ ներկաների գնահատանքին:

Եւ այսպէս ծրագիրը սկսւեց Տէրունական աղօթքով, որը կատարեցին վեցերորդ դասարանի աշակերտուհիները:

Այնուհետև  դպրոցի երգչախումբը կատարեց դպրոցի հիմնը, որի տողերի հեղինակն է բանաստեղծ՝ Ալմինը, իսկ երաժշտութեանը՝ խմբավար՝ Տիգրան Սուքիասեանը՝ ղեկավարութեամբ դպրոցի երգի ուսուցչուհի՝ Մեղեդի Եղնազարեանի:

Անուհետև ծրագրի հանդիսաւոր բացումը կատարեց ծողական խորհրդի ատենապետ՝ տկն. Արազ Սիմոնեանը, որն իր խօսքի աւարտին բեմ հրաւիրեց դպրոցի տեսչուհի՝ Անի Մանուկեանին՝ արտայայտւելու:

Դպրոցի տեսչուհի Անի Մանուկեանը ողջունեց ներկաներին և շնորհակալութիւն յայտնեց բոլոր ներկաներին՝ ներկայութեան համար: Նա հակիրճ անդրադարձաւ դպրոցի արձանագրած յաջողութիւններին և յայտնեց՝ դպրոցս 2015-16 ուսումնական տարեշրջանին ունեցել է մեծ ձեռքբերումներ և յաջողութիւններ, և ամենուր փայլել յաջողութեամբ և առաջնութեամբ՝ թէ ազգային իշխանութեան և թէ Թեհրանի կրթադաստիարակչութեան նախարարութեան Թեհրան նահանգի և վարչական վեցերորդ շրջանի մակարդակում ծրագրւած կրօնական, գիտական, մշակութային և մարզական մրցոյթներում ու քննութիւններում:

Այնուհետև  աշակերտական խօսքը ընթերցեց՝ վեցերորդ դասարանի աշակերտուհի՝ Անի Յովհաննիսեանը: Ապա աշակերտուհիների երկու ներկայացուցիչներ, ի նշան երախտագիտութեան մի ծաղկեկողով նւիրեցին իրենց սիրելի տեսչուհուն:

Գեղարւեստական ծրագիրը շարունակւեց հետևեալ կարգով.

«Գետաշէն»՝ մեներգեց Էլենի Առաքելեանը, «Երգ ազատութեան» կատարեց խումբը և երգը նւիրւեց Արցախի սահմաններում մարտնչող զինւորներին: Եղիշէ Չարենցի «Մեր լեզուն» և «Իմ սուրբ հայրենիքը» ասմունքեցին Էլին Ղազարեանը և Նելլի Բաբայեանը: «Էնզելի»ն դաշնամուրով կատարեց՝ Սէրլի Աղաջանեանը:

Դպրոցի աշկերտուհիներ՝ Աննա Ադամ Մկրտչեանի, մինէ Թահմազեանի, Ադելայն Էմինեանցի, Լիանա Բէգինեանի, Էլին Սարգսեանցի, Քառոլին Ռոստոմիի և հիւրաբար «Գիւլբէնգեան» տարր. տղ. դպրոցի աշակերտ՝ Էմիլ Մանսուրեանի  միջոցով կազմւած փոքրիկ թատերախումբը համագործակցութեամբ  և բեմադրութեամբ Պրն.Արտոյտ Զոհրաբեանի ներկայացրեց «Գող սիրտ դող» աշակերտական թատերգութիւնը:

«Արաքս գետը» և հայրենասիրական երգերի շարանը կատարեցին իններորդ դասարանի աշակերտուհիները:

Իններորդ դասարանի հրաժեշտի խօսքը ընթերցեց Մինէ Քեշիշն, որը նաև յանձն էր առել ծրագրի հաղորդավարութիւնը: 

Կլարինետի կատարումով հանէս եկաւ՝ Նայիրա Ղարաբէգին՝ «Time to say goodby»:

«Հայաստան» երգի հնչիւնների ներքոյ պարեցին՝ Ռեբեկա Կարապետեանը, Արփա Աղաջանեանը, Էլինոր Մարգարեանը, Նանոր Նազարեանը և Ռոզալին Յունանեանը:

Դաշնամուրի  կատարումով հանէս եկաւ Սինտիա Բախշին՝ Nostalgy` Oliver Toussaiat:

Գեղարւեստական ծրագրի աւարտին Գերաշնորհ Սրբազան Հօր և ազգային իշխանութեան ներկայացուցիչների  ձեռամբ տեղի ունեցաւ վեցերորդ և իններորդ դասարանցինների  հայոց լեզւի վկայականների շնորհումը: Գնահատւեցին նաև դպրոցի պաշտօնեաները, ուսուցչական կազմը, ծնողական խորհրդի անդամները և հանգստի կոչւած ուսուցչուհի՝ տկն. Կարինէ Ասատրեանը:

Այնուհետև ներկաները լսեցին Գերաշնորհ Սրբազան Հօր հայրական մաղթանքը. Գերաշնորհ Սրբազան  հայրը ամէն բանից առաջ  անդրադարձաւ կրօնի և հայոց պատմութեան առարկաների կարևորութեան և շեշտեց, ամէն ինչից վեր Աստծու և կրօնի ուսուցումներին հաղորդակից լինելն է. Սրբազան հայրը  կարևորութեամբ արտայայտւեց յառաջիկայ օրերին Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցելութեան մասին:

Սրբազան քահանայապետի այցը բարոյական ահռելի մեծ նշանակութիւն ունի քրիստոնէութիւնն առաջինը որպէս պետական կրօն ընդունած Հայաստանի համար: Սրբազան հայրը նշեց ,որ Հայոց ցեղասպանութեան հարիւր ու մէկ ամեակին սա մեծ իրադարձութիւն է որը կատարւում է մեր հայրենիքում: Սրբազան Հայրը շեշտեց, որ մեր բոլորի տեսլականը պիտի լինի Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը աշխարհում և մեր հողերի ազատագրումը: 

Սրբազան Հօր բարեմաղթանքների և գնահատանքների  արտայայտութիւններից յետոյ աւարտւեց ձեռնարկը: 

Պատրաստւել էր նաև համեստ ընդունելութիւն:

Հայոց ազգ. «Արաքս» աղջ. Դպրոցի Միջնակարգի Ա շրջանի փոխտեսչուհի՝ Վերժիկ Թահմազեան

 

 {gallery}201607/2016071203{/gallery}