Հ. Բ. Ը. Միութեան Նւարդ Գիւլբենգեան դպրոցը 2015-16 ուսումնական տարեշրջանը բոլորեց լի եռանդով և յաջող աշխատանքներով, որը կը ներկայացւի ներքոյ զեկոյցով:
Հայ ուսուցչական կազմ
Փոխտեսչուհի՝ Տկն. Լեռնիկ նազարեանց 16 տարիների աշխատանքային փորձ:
Հայոց լեզւի և Կրօնի ուսուցչուհիներ՝ օր. Արմինէ Մինա, 28 տարիների աշխատանքային փորձ և տկն. Լիդա Ասավիրդեան, 25 տարիների աշխատանքային փորձ:
Գրադարանապետ և լաբորատորիայի պատասխանատու՝ տկն. Թինա Վարդանեանց, 20 տարիների աշխատանքային փորձ:
Նկարչութեան ուսուցչուհի և գրասենեակի օգնական՝ տկն.Ալենուշ Թորիկեան, 15 տարիների աշխատանքային փորձ:
Մարզիչ՝ պրն. Վարազդատ Խեչոյեան, 3 տարիների աշխատանքային փորձ:
Ծնողական խորհուրդ
Ծնողական խորհրդի ընտրութիւնը տեղի ունեցաւ սեպտեմբեր 29-ին և ընտրւեցին հետևեալ անձիք՝
Նախագահ և նիւթականի պատասխանատու՝ տկն. Անգինէ Բէյգի
Փոխնախագահ՝ պրն. Վահիկ Զարգարեան
Քարտուղարուհի՝ տկն. Ալինա Յովսէփեան
Անդամներ՝ տկն. Յասմիկ Աւանէսեան և տկն. Անի Մելքոն
Անձնափոխանորդ՝ տկն. Ժենիա Մարութխանեան, տկն. Էւլին Ասատրեան և տկն. Նարէ Վարդազարեան:
Ծնողական խորհուրդն օժանդակում և հովանաւորում է դպրոցում կատարւող բոլոր աշխատանքները: Այս տարի կատարել են հետևեալ աշխատանքները՝
Խրախճխանքի երեկոներ ծնողների համար, աշակերտների զուգարանների նորոգումը, տատիկների և պապիկների մէկօրեայ շրջագայութիւն Միլադ աշտարակ, տպագրել են «Մեր փոքրիկ մոլորակ» երկշաբաթաթերթը, կազմակերպել են հայրիկների ֆուտբոլի 4-րդ մրցաշարը, տնօրինել են 40-րդ համադպրոցական խաղերին մասնակցող աշակերտներին խաղերի ընթացքում, Նոր Տարւայ դիմաւորում դեկ. 31-ի գիշեր, 5-րդ և 6-րդ դասարանների համար երկսեռ ուրախ ժամանց և ...
Աշակերտական խորհուրդ
Այս տարեշրջանի աշակերտական խորհրդի ընտրութիւնը տեղի ունեցաւ հոկտեմբեր 26-ին և ընտրւեցին Շանթ Սուլթանեանը, Արգէն Մարկոսեանը, Էմիլ Մելիքեանը, Նարեկ Վարդանին, Արնի Զարգարեանը, Էրիկ Թահմասեանը և Ռենէ Վարդանեանը: Աշակերտական խորհրդի անդամները օժանդակել են դպրոցում կատարւող որոշ աշխատանքներում ինչպէս՝ աշակերտական օր, Ֆաջրի տօնակատարութիւն, գրքերի ցուցահանդէս–վաճառք և այլն:
Աշակերտական յաջողութիւններ
- Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի կողմից կազմակերպւած ասմունքի փառատօնում Էմիլ Ամիրեանը 4-րդ դասարանից, Դերէն Բրաթին և Մարտին Աղանեանսը 5-րդ դասարանից գնահատւեցին «շատ լաւ», իսկ նւագարանի փառատօնում Դանիէլ Բարոյեանը և Ռոդին Խաջաւին 3-րդ դասարանից, Ռենէ Վարդանեանը 5-րդ դասարանից գնահատւեցին «շատ լաւ»:
- Թեհրանի ուսումնադաստիարակչական 6-րդ շրջանի լողի մրցութիւններում առաջին և երրորդ տեղերը գրաւեց Արմէն Աբնուսին և երկրորդ հանդիսացաւ Էմիլ Մելիքեանը: Նաև Արմէն Աբնուսին հրաւիրւեց Թեհրանի նահանգի աշակետրական լողի խմբում:
- Թեհրանի ուսումնադաստիրակչական 6-րդ շրջանի «جابربن حیان» «Ջաբեր էբն է Հայան» գիտական մրցոյթին 6-րդ դասարանից Հայդուկ Եղոյեանի,Վսեմ Արզոյեանի և Միրօ Շահմիրեանի իսկ 4-րդ դասարանից Արգին Սարգսեանի, Հրակ Յարութիւնի և Մելւին Աբրահամեանի կատարած աշխատանքները արժանացան գնահատականների :
- Արմի Քեշիշին 4-րդ դասարանից առաջնութիւնը շահեց « پایگاه تغذیه سالم» «Առողջ սնունդ» նկարչութեան մրցութեան:
- Դպրոցի բասկետբոլի խումբը Թեհրանի ուսումնադաստիարակչական 6-րդ շրջանի բասկետբոլի մրցութիւններում առաջին հանդիսացաւ:
- Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի կողմից կազմակերպւած հոգևոր նկարչութեան մրցոյթին մասնակցեցին Առնօ Սայանեանը, Արեգ Նազարեանը, Դիոն Նուռեանը, Արմի Քեշիշին, Փաթրիկ Խուդավերդեանն և Ադրիէլ Թումանեանն և գնահատւեցին կազմակերպող յանձնախմբի կողմից:
- «Թիմզ» և «Անդիշմանդ» գիտելիքների մրցոյթ-քննութիւններում, որը կատարւեց ուսումնական տարեշրջանի ընթացքում չորրորդ, հինգերորդ և վեցերորդ դասարանների աշակերտների համար, գերազանցիկ հանդիսացան Էմիլ Մելիքեանը, Ադրիէլ Թումանեանը, Դաւիթ Նազարեան և Նարեկ Վարդանեանը 6-րդ դասարանից, Քրիս Ծատրեանը, Արմի Մայիլեանը, Էրիկ Թահմասեանը և Քևին Զէյնալին 5-րդ դասարանից, Հայբերդ Շիրւանին, Արգին Սարգսեանը և Արմի Քեշիշին 4-րդ դասարանից:
- Արեգ Նազարեանը 2-րդ դասարանից Թեհրանի ուսումնադաստիարակչական 6-րդ շրջանի կայացած «داستان نویسی مصور» պատմութեան գիրք պատրաստելու մրցոյթում գերազանց գնահատւեց:
- Դարիօ Սաֆարլուն առաջին դասարանից, Թեհրանի ուսումնադաստիարակչական 6-րդ շրջանի «پیک نوروزی» «Նովրուզի թերթ-գրքոյկ» մրցութեան բաժնում գնահատւեց գերազանց:
Բոլոր աշակերտները որ մասնակցել են կայացած մրցոյթներին և աշխատանք են ներկայացրել, գնահատւել են դպրոցի կողմից և ստացել են արժեթղթեր, գնահատագրեր և նւէրներ:
Ընդունելութիւններ
- Հոկտեմբերի 5-ին, դպրոցի աշակերտները հանդիպում ունեցան Թ.Հ.Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հետ:
- Թեհրանի ուսումնադաստիրակչական 6-րդ շրջանի եօթ դպորոցների «جابربن حیان»-ի աշխատանքների ցուցահանդէսը կայացաւ փերտւար ամսում մեր դպրոցի յարկի տակ:
- Կազմակերպւեց գրքի ցուցահանդէս-վաճառք նոյեմբեր, փետրւար և ապրիլ ամիսներում:
- Թեհրանի ուսումնադաստիրակչական 6-րդ շրջանում առաջին անգամ լինելով կազմակերպւեց «همایش آشنایی با مشاغل» «Աշխատանքներին ծանօթացում» մեր դպրոցում, որում մասնակցել էին Թեհրանի ուսումնադաստիարակչական 6-րդ շրջանի բոլոր աշակերտները նկարչութիւններով, գրութիւններով և ձեռքի աշխատանքներով: Նաև ծնողները մասնակցեցին իրենց մասնագիտութիւնը ծանօթացնելու աշակերտներին: Սոյն ծրագրում ներկայ էին Հ.Բ.Ը. Միութեան վարչութեան անդամները, Թեհրանի ուսումնադաստիարակչական 6-րդ շրջանի պաշտօնեաները և ծնողները:
- Տեղի ունեցաւ ուսուցիչների մեծարման հանդէս, որին ներկայ էին Հ.Բ.Ը. Միութեան վարչութեան անդամները, Թեհրանի ուսումնադաստիարակչական 6-րդ շրջանի պաշտօնեաները և ծնողները:
- Աշակերտական ասմունքի ներքին փառատօնին, դպրոցի նախաձեռնութեամբ, ներկայ էին ծնողները, որոնք ունկնդրեցին գեղեցիկ ասմունքները:
Այցելութիւններ
1- Ս.Սարգիս եկեղեցի Ս.Հաղորդութիւն ստանալու համար (14.10.2015)
2- Հայ գրքի ցուցահանդէս, 4,5,6-րդ դասարանների աշակերտներ (18.10.2015)
3- Ժամացոյցների թանգարան, 2-րդ դասարանի աշակերտներ (1.11.2015)
4- Բժշկագիտութեան թանգարան, 6-րդ դասարանի աշակերտներ (3.11.2015 )
5- Թեհրանի ազգային գրադարան, 4-րդ դասարանի աշակերտներ (7.11.2015)
6- Բժշկագիտութեան թանգարան, 5-րդ դասարանի աշակերտներ (14.11.2015)
7- Հրշէջների կայարան առաջին և երկրորդ դասարանների աշակերտներ (15.11.2015)
8- « دلفین اریوم» «Դելֆին» դպրոցի աշակերտների բոլոր օղակները
9- «موزه علوم و فن آوری» 5,6-րդ դասարանների աշակերտներ (25.1.2016, 6.2.2016)
10- Ս.Սարգիս եկեղեցի Ս.Հաղորդութիւն ստանալու համար (3.2.2016)
11- «Միջազգային տիկնիկների թանգարան», առաջին և երկրորդ դասարանների աշակերտներ (20.2.2016)
12- Այցելութիւն «Գոհար» դպրոց 6-րդ դասարանի աշակերտներ (2.3.2016)
13- « گنبد مینا» աստղադիտարան 4,5,6-րդ դասարանների աշակերտներ (5.3.2016)
14- «ایران باستان» թանգարան 4-րդ դասարանի աշակերտներ (17.4.2016)
15- Ս.Սարգիս եկեղեցի Մեծ եղեռնի նահատակների յիշատակի ծաղկեմատոյց և Ս. Հաղորդութիւն ստանալու համար (19.4.2016)
16- «Ալիք» օրաթերթի խմբագրութիւն, 6-րդ դասարանի աշակերտներ (10.5.2016)
Դպրոցում աշակերտների մասնակցութեամբ իրագործւել են հետևեալ ծրագրերը՝
Մշակոյթի տօն, մանուկների համաշխարային օր, Նոր Տարւայ և Ս.Ծննդեան տօներ, Բուն Բարեկենդան,Վարդանանք, Տեառնընդառաջ, Ս.Սարգիս զօրավարի տօն, Միջինք, Ս. Զատիկ, Ապրիլ 24, մայրերի տօն, աշխատաւորների մեծարման տօն և Համբարձման տօն: Կրօնական և ազգային տօների առիթով պատրաստւել են պրակներ և ունեցել ենք ձեռնարկներ: Նաև աշակերտները մասնակցել են Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի կողմից կազմակերպւած ասմունքի և նւագարանների փառատօններին, հայերէն առարկաների հարցում-քննութեան, գիտելիքների մրցութեան, 5-րդ և 6-րդ դասարանների երկսեռ արշաւներին և Հ.Ու. Չհարմահալ Միութեան ասմունքի մրցութեան:
Ուսուցումներ աշակերտների համար
1- Թափոնների տարանջատման և վերամշակման ուսուցում ( آموزش بازیافت), բոլոր աշակերտների ներկայութեամբ:
2- Բոյսերի և տերևների տարբեր տեսակները առաջին, երկրորդ և երրորդ դասարանների աշակերտների համար:
3- Պաշտպանւել բնական աղէտներից առաջին, երկրորդ և երրորդ դասարանների աշակերտների համար:
4- Կեանքի հմտութիւններ « مهارت های زندگی» չորրորդ, հինգերորդ և վեցերորդ դասարանների աշակերտների համար:
5- Կանխում շաքարախտման դիմաց « دیابت و پیشگیری» հինգերորդ և վեցերորդ դասարանների աշակերտների համար:
6- Բոյսերի մշակում և պահպանում երկրորդ դասարանի աշակերտների համար:
7- Ինտեռնետային վտանգներից խուսափում « فضای مجازی امن», հինգերորդ և վեցերորդ դասարանների աշակերտների համար:
Ուսուցումներ ծնողների համար
1- Ուսուցման խանգարումներ « اختلالات یادگیری»
2- Ընտանեկան հիմքերի ամրապնդում «تحکیم خانواده»
3- Ինտեռնետային վտանգներից խուսափում« فضای مجازی امن»
Արտադասարանային դասընթացներ
1- Ֆուտբոլի դասարաններ պրն. Մայիս Մինասեանի ղեկավարութեամբ:
2- Ասմունքի պարապմունքներ տկն. Լիդա Ասավիրդեանի միջոցով:
3- Երգչախբային փորձեր տկն. Յասմիկ Կարապետեան-Ամիրեանի ղեկավարութեամբ:
Տարեվերջի հանդէսներ
Մայիս 19-ին տեղի ունեցաւ առաջին դասարանի աշակերտների պարսկերէն տառաճանաչման հանդէսը՝ «جشن الفبا»
Յունիս 17-ին տեղի ունեցաւ վեցերորդ դասարանի աւարտական հանդէսը և վկայականների բաշխումը:
Շնորհակալ ենք Հ. Բ. Ը. միութեան վարչութեանը, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդին, Ծնողական խորհրդին եւ աշակերտների ծնողներին, ովքեր սիրայօժար հովանաւորել եւ համագործակցել են դպրոցում կազմակերպւող աշխատանքներին:
Այս աշխատանքների իրագործման համար բոլորը միասին՝ ուսուցիչ, ծնող եւ աշակերտ, կողք-կողքի, նւիրւածութեամբ աշխատում են դպրոցի վերելքի եւ աշխատանքների բարելաւման համար՝ տարածելով սէր, ընկերութիւն եւ միասնականութիւն:
Ն. Գիւլբենգեան դպրոցի փոխտեսչուհի
{gallery}201607/2016071201{/gallery}