Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201607/2016071101
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201607/2016071101

ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՏՕՆՆ ՈՒ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔԸ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Կիրակի 3 Յուլիս 2016 ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց հադիսաւոր Ս. պատարագ Յիսուսի Քրիստոսի հրաշափառ Այլակերպութեան տօնի առիթով։

Ս. Սարգիս Առաջնորդանիստ Մայր Եկեղեցում պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան։ Խորանի վրայ պատարագիչ Սրբազան հօր սպասարկում էին Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեան ու Արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեան, խորանից երգում էր Բարշ. Յովիկ Սրկ. Խոսրովեանը‎, Ս. պատարագի երգեցողութիւնը կատարեց Ս. Սարգիս եկեղեցու Կիրակնօրեայ երգեցիկ խումբը ղեկավարութեամբ օր. ՕՖիկ Մելիքեանի։‎ Յընթացս Ս. պատարագի "Հայր Մեր"ից առաջ "ուրախ լեր" շարականի երգեցողութեամբ սկսւեց հայրապետական մաղթանքը։ Արարողութեան նախագահող պատարագիչ Սրբազան հօր խնկարկումից յետոյ որով խունկի անուշաբոյր ու քաղցր բուրմունքով նւիրականացած մթնոլորտում քահանայ հայրերը ընթերցեցին հին եւ նոր կտակարաններից ընթերցումներ, որից յետոյ Սրբազան հայրը կարդաց օրւայ Աւետարանն ու յատուկ աղօթքը, որի աւարտին երգւեց "օրհնեսցի եւ նախախնամեալ պահեսցի" օրհնախառն Աղօթքը եւ ապա Սրբազան հօր "պահպանիչ"ով աւարտւեց հայրապետական մաղթանքը, որին յաջորդեց առաջնորդ Սրբազան Հօր պատգամը։

Սրբազան հայրը նախ բացատրեց հայրապետական մաղթանքի իմաստը եւ նրա կատարման յատուկ ժամանակը, վեր առնելով խորունկ նշանակութիւնը այս արարողութեան, այնուհետ Սրբազան հայրը Պօղոս Առաքեալի Հռոմէացիների գրած նամակի հետեւեալ համարները "մեզանից ոչ ոք ինքն իր անձի համար չի ապրում եւ ինքն իր համար չի մեռնում։ Եթէ ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում, ու եթէ մեռնում ենք Տիրոջ համար ենք մեռնում, ինչը նշանակում է, որ կեանքի մէջ լինի, թէ՝ մահւան մէջ, պատկանում ենք Տիրոջը" (14։7-8) որպէս բնաբան ունենալով նախ բացատրեց համարների ետին գտնւող խոր իմաստը ու նշանակութիւնը, որ ուրիշ բան չէ եթէ ոչ ապրել ու գործել յանուն միակ ու գերագոյն Աստծուն։ Իր քարոզի մի այլ բաժնում Սրբազան հայրը անդրադարձաւ Այլակերպութեան խորհրդին որով Քրիստոս ինքն իրեն Իր աստւածային փառքով յայտնեց իր աշակերտներին, որոնք վկաներ եղան Հին Կտակարանի՝ Մովսէսի ու Եղիայի վկայութեան ու երկնքի հաստատումին, յաւելելով որ "Քրիստոս աշխարհ եկաւ որպէսզի իր կեանքը նշխարի նման բաշխէ իր հետեւորդներին, անանձնական կեանք ապրեց յանուն իր առաքելութեան իրագործման. Քրիստոս իր աշակերտներին յայտնել էր իրեն հետեւելու պայմանները՝ ուրանալ Ես-ը եւ ընդունել Քրիստոսին եւ խաչը շալակած հետեւել իրեն։ Այո, Քրիստոս հաւատարիմ իր առաքելութեան, կատարեց իր երկնաւոր հօր կամքը։ Մենք էլ այսօր կոչւած ենք հետեւելու Քրիստոսի մի կողմ դնելով մեր անձնական կեանքի տւեալները եւ հաւատքով ընթանալ Քրիստոսի մեզ ցոյց տւած ճանապարհով"։ Այնուհետեւ Սրբազան հայրը անդրադարձաւ Մեծի Տանն Կիլիկոյ կաթողիկոսութեան եւ նրա արժանընտիր գահակալ ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետի անձնական կեանքին, որով նա եղաւ քաջ ու անձնդիր հովիւ իր հօտին եւ եկեղեցուն։

Ուրախալի էր տեսնել փոքրիկների, պատանի, պարմանուհիների եւ նաեւ մեծահասակների ներկայութիւնը Եկեղեցում եւ Եկեղեցուց դուրս եւ յետոյ էլ բակում վարդավառեան աւանդութեամբ միմիանց թրջելու գեղեցիկ սովորութիւնը։ 

Մեր հայրերը պատարագից յետոյ նաւասարդեան տօնի օրինակով միմիանց վրայ ջուր թափելով մաղթում էին որ այս ջուրը սրբի հաւատացեալների մեղքերը եւ նրանց արժանացնի Քրիստոսի մշտական ներկայութեան։

 {gallery}201607/2016071101{/gallery}

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ