ՀՈՎՒԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՂԱՐԱՂԱՆԻ Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ

Այսու ուրախութեամբ յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին եւ յատկապէս Ղարաղանի շրջանի նախկին հայրենակիցներին, որ յառաջիկայ ուրբաթ 8 Յուլիս 2016-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան հովւական այցելութիւն է տալու Ղարաղանի Ս. Սարգիս եկեղեցուն։

Այս առիթով նոյն օրը առաւօտեան Ս. Սարգիս եկեղեցում մատուցւելու է Ս. եւ անմահ պատարագ. յընթացս Ս. պատարագի քարոզելու եւ իր պատգամը ներկայ հաւատացեալներին փոխանցելու է թեմիս առաջնորդ Սրբազան հայրը։

Արդ կոչ ենք անում մեր ժողովրդի զաւակներին մասնակցելու դէպի Ղարաղան կատարւելիք հովւական այցելութեան, վերապրելու շրջանի երբեմնի հայաբնակ գիւղերի յուշերն ու յիշատակները։