Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Սասուն Ազգ. Մանկապարտէզի 2015-16 Ուսումնական Տարւայ Զեկոյց

Երեխան աճում և զարգանում է նախ ընտանիքում ապա դպրոցում: Երեխայի դաստիարակութեան ամենակարևոր տարիները կազմում են առաջին 7 տարիները: Ծնողն իր ամենաթանկ էակին առաջին անգամ վստահում է մանկապարտէզին, որն այնտեղ դաստիարակւելու է բազմակողմանի:

Սասուն Ազգային Մանկապարտէզը կառչած մնալով մանկավարժական , դաստիարակչական հիմունքներին , մեր փոքրիկ հրաշքների մէջ զարգացնում է նաև ազգային , կրօնական հայրենասիրական հոգով,քանի որ համոզված ենք , ապագան մեր մատաղ սերնդին է պատկանում:

2015-16 ուսու. տարեշրջանում, Սասուն մանկապարտէզ են յաճախում 45 սաներ, իսկ նախակրթարան՝ 52 սաներ:

Բալիկների դաստիարակութեամբ են զբաղւում՝

- Տեսչուհի՝ Մադլէն Քեշիշեանը, որի կրթութեան մակարտակն է (کارشناسی حرفه ای پیش از دبستان ) Նախադպրոցական Շրջանի Դաստիարակութեան լիսանս, 25 տարւայ անցեալով նոյն մանկապարտէզում, նախ որպէս պարուսոյց, յետոյ գրասենեակի պաշտօնեայ և ներկայում որպէս տեսչուհի

- Գրասենեակի պաշտօնեայ՝ Արիգա Վարդումեան, 1 տարւայ անցեալով

- Երգ-երաժշտութեան ուսուցչուհի՝ Արփինէ Յարութիւնեան, 29 տարւայ անցեալով 

- Պար-մարզանքի ուսուցչուհի՝ Ադրինէ Դաւթեան, 5 տարւայ անցեալով

Մանկապարտէզի ուսուցչուհիների ցանկ ըստ ցենզի՝

1- Քարմէն Փիլոսեան, 25 տարւայ անցեալով, վարդագոյն խմբակի ուսուցչուհի

2- Քաթրին Քեշիշեան, 26 տարւայ անցեալով, նարնջագոյն խմբակի ուսուցչուհի

3- Քարմէն Եդգարեան, 11 տարւայ անցեալով, դեղին խմբակի ուսուցչուհի

 Նախակրթարանի ուսուցչուհիներ՝

1- Ժանետ Ղարիբեան, 30 տարւայ անցեալով, կանաչ խմբակի ուսուցչուհի

2- Վիոլետ Այւազեան, 29 տարւայ անցեալով, կապոյտ խմբակի ուսուցչուհի

3- Մադլէն Այւազեան, 23 տարւայ անցեալով, մանուշակագոյն խմբակի ուսուցչուհի

4- Մեղմիկ Սադեղեան, 16 տարւայ անցեալով, պարսկերեն լեզւի և 3 խմբակների օգնական

Աշխատակազմ՝

1- Զարթիկ Նիկողոսեան, 14 տարւայ անցեալով 

2- Հերմինէ Նաւասարդեան, 2 տարւայ անցեալով 

3- Անդրանիկ Բէգլարեան, 8 տարւայ անցեալով (պահակ)

Ծնողական խորհրդի անդամներն են՝

1- Տկն. Թալին Թիլիմեան՝ ատենապետ

2- Տկն. Ժաննա Սինանեան՝ փոխատենապետ

3- Տկն. Անետ Մինասեան՝ նիւթականի պատասխանատու

4- Տկն . Քաթրին Շահնազարեան՝ քարտուղար

5- Տկն . Դիանա Պետրոսեան՝ գոյքապահ

6- Տկն . Մառիթա Մարկոսեան՝ անդամ

7- Տկն. Ալինա Խաչիկեան՝ անդամ

8- Տկն. Ալինա Բաբայան՝ անդամ

9- Տկն. Արազ Այւազեան՝ անդամ

10- Պրն. Կարօ Շահիջանեան՝ անդամ

11- Պրն. Սերժ Պետրոսեան՝ անդամ

Աշխատանքների զեկոյց

Սեպտեմբերի 4 և 5՝ Առաջին զանգ, 2015 -16 ուս. տարւայ բացման արարողութիւն և մանկական ծրագրեր:

Սեպտեմբերի 6՝ Գերաշնորհ Սրբազան հօր այցը մանկապարտէզից:

Սեպտեմբերի 8՝ Մանուկների համաշխարհային օրւայ առիթով դաշտահանդէս, մանկապարտէզում:

Սեպտեմբերի 11՝ Հաղորդութիւն Ս. Թարգմանչաց Եկեղեցում և այցելութիւն հայ գրքի ցուցահանդէս: Սոյն օրը նշւեց նաև մշակոյթի օրը մանկապարտէզում, հիւրասիրւեցին և գնահատւեցին ուսուցչուհիները: Կրթական Խորհրդի ներկայացուցիչը փոխանցեց ուսուցչուհիների գնահատագրերը:

Սեպտեմբերի 19՝ Ծնողական Խորհրդի ընտրութիւն:

Նոյեմբերի 2՝ «Ա»-ի տարեդարձ, նախակրթարանի սաները երբ սովորում են Այբուբենի առաջին տառը, կազմակերպւում է խրախճանք և այդպէս ուրախութեամբ և խանդավառութեամբ սկսւում է Այբուբէնի ուսուցանումը:

Նոյեմբերի 7,10, 24՝ Մանկապարտէզի խմբակների դասարանային տարեդարձ:

Նոյեմբերի 9՝ Նախակթարանի սաները մասնակցեցին Սիփան միութեան ժայռամագլցման  աշխատանքին:

Նոյեմբերի 16, 17՝ Մամա-բալիկի միասնական աշխատանք, սոյն օրը ծնողը աշակերտի հետ ամբողջ օրը մասնակցում և ծանօթանում է մանկապարտէզ/նախակրթարանի աշխատանքների հետ, ունենալով զւարճալի պահեր: Վերջում դասախօսեց մանկապարտէզի տեսչուհին՝ «Կենտրոնացման զարգացում» թեմայով:

Նոյեմբերի 21-ից 25-ը՝ «Ես ընթերցել եմ այս գիրքը , հիմա դու ընթերցիր այն» խորագրով աշխատանք, որով երեխան քաջալերւում է ընթերցելու նաև իր մէջ զարգանում է նւիրատւութեան ոգին, այնպէս որ եթէ ինքը ընթեցել է մի գիրք, դրան կարող է տրամադրել իր ընկերոջը և ինքն էլ օգտւի ուրիշի գրքերից:

Նոյեմբերի 26՝ Խրախճանքի երեկոյ մանկապարտէզում:

Դեկտեմբերի 7՝ Բժիշկ զրոյցի առիթով, դպրոց այցելեց մանկապարտէզի ծնողներից՝ Դկտր. Արամ Նահապետեանը: Երեխաները մօտիկից ծանօթացան բժշկի և որոշ բժշկական գործիքների հետ:

Դեկտեմբերի  8՝ Աշակերտները ծանօթացան վարսաւիրի աշխատանքի հետ, Արէն Դիդարեանի միջոցով:

Դեկտեմբերի 8՝ Արտադասարանայի Օրֆի դասընթացների աւարտական հանդէս:

Դեկտեմբերի 13,14,15՝ Նոր տարւայ բեմային հանդէսներ, նախակրթարանի խմբակների միջոցով:

Դեկտեմբերի 16՝ Նոր տարւայ վաճառք մանկապարտէզում:

Դեկտեմբերի  24՝ Ձմեռ պապիկի դիմաւորում (արտաքին ծրագիր):

Դեկտեմբերի  28՝ Ձմեռ պապիկի դիմաւորում (ներքին ծրագիր):

Յունւարի 1, 2016՝ Յունւարի 1-ին առաւօտեան, խրախճանք մանկապարտէզում:

Յունւարի 28՝ Տարեկան խրախճանքի երեկոյ, Արամ Մանուկեան արահում:

Փետրւարի 4՝ Թէյասեղան, պատառ պատրաստող ծնողների համար:

Փետրւարի 5՝ Պապա-բալիկ միասնական աշխատանք: Սոյն օրւան միայն պապաներն իրենց բալիկների հետ ներկայացան դպրոց, որպէսզի պապաները ծանօթանան մանկապարտէզ/նախակրթարանի աշխատանքների հետ: Տեսչուհին դասախօսեց՝ «Զայրոյթը տիրապետելու հմտութիւն» թեմայով:

Փետրւարի 8՝ Բուն Բարեկենդանի առիթով դիմակահանդէս:

Փետրւարի 14՝ Տեառընընդառաջի տօնի առիթով աւանդական հրաւառութիւն և բացառիկ ուտելիքներ:

Փետրւարի 20 և 22՝ Տարազահանդէս մանկապարտէզների սաների մասնակցութեամբ:

Մարտի 2՝ Միջինք

Մարտի 10՝ Մարտի 8-ի առիթով, միայն կանանց ներկայութեամբ խրախճանքի երեկոյ կազմակերպւեց մանկապարտէզում:

Մարտի 15՝ Խեցեգործութիւն Տկն.Մառինա Ֆալլահի ներկայութեամբ:

Ապրիլի  7՝ Մայրերի օրւայ առիթով սաների միջոցով պատրաստւած ձեռքի աշխատանքներ/բացիկներ նւիրւեցին մամաներին և ուսոցչուհիներին:

Ապրիլի 16՝ Տիկնիկախաղ Ծիածան կենտրոնի ուսուցչական կազմի միջոցով:

Ապրիլի 19՝ Մեծ Եղեռնի նահատակների անմահ յիշատակը վառ պահելու համար, Ս. 

Թարգմանչաց եկեղեցում, սաները իրենց ծնողների հետ միասին մասնակցեցին ծաղկեմատոյցի:

Ապրիլի 20՝ Այցելութիւն դելֆինների ներկայացում:

Մայիսի 4՝ Արշաւ, Արարատ մարզաւանում:

Մայիսի 8՝ Հեծանիւ վարելու օր, սոյն օրը բալիկներն իրենց հեծանիւներով ներկայանում են մանկապարտէզ, ծանօթանալով երթևեկութեան, փողոցի հասարակական և ապահովութեան կանոնների հետ:

Մայիսի 21,23, 24, 29 և 30՝ Տարեվերջի հանդէսներ:

Յունիսի 1՝ Հրաժեշտի օր:

• Այց ուսումնական տարւայ ընթացքին, գրքի յանձնախումբը պատրաստել է երկու պրակներ՝ նոր տարւան և գարնան, որում ներառւել են եկեղեցական և ազգային մի քանի տօների բացատրութիւններ, տեղեկութիւններ մանկապարտէզից, խաղեր և այլն:

• Մանկապարտէզիս տիկնիկախաղի յանձնախումբը, տարւայ ընթացքին բեմադրել է տարբեր տիկնիկախաղեր, դաստիարակչական և ուսուցուղական նիւթերով նաև յայտնի պատմւածքներից:

• Զարդեր պատրաստող յանձնախումբը պատրաստէլ է տարբեր եղանակներին համապատասխան զարդեր և զարդարել դպրոցը: 

• Օրւայ ընթացքին, կատարում ենք «լռութեան պահ»-ի վարժութիւն, ուր երեխաները լուռ մնալու վարժութիւններ են կատարում:

• Տօնւել են բոլոր եկեղեցական և ազգային տօները:

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ