Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ՝ ԹԵՀՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Երեքշաբթի, 16 դեկտեմբեր 2025 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննէսեանը, ընկերակցութեամբ ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի եւ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի շնորհակալական այցելութեամբ հանդիպում ունեցան Թեհրանի քաղաքապետարանի քաղաքային ծառայութիւնների եւ բնապահպանման տեղակալ Դաւուդ Գուդարզիի հետ:

Հանդիպման հիմնական նպատակն էր, երախտագիտութիւն եւ շնորհակալութիւն յայտնել քաղաքապետարանի քաղաքային ծառայութիւնների, հայ համայնքի հանդէպ ցուցաբերւած ուշադրութեան եւ հայահոծ տարբեր քաղաքամասերում իրականացւած աշխատանքների մասնաւորապէս մետրոյի 6-րդ գծի 25-րդ կայարանը «Ս. Մարիամ Աստւածածին» անւանակոչելու եւ մետրոկայարանին կից տարածքում Մարիամ Աստւածածնի արձանը տեղադրելու կապակցութեամբ:

Պրն. Գուդարզին իր արտայայտութիւններում ընդգծեց Իրանում կրօնական փոքրամասնութիւններին օժանդակելու ռազմավարութիւնը, իսկ անդրադառնալով՝ «Ս. Մարիամ» կայարանի անւանադրմանը, նշեց, որ այս քայլն քաղաքային կառավարման համար մեծ պատիւ է եւ իրականացւել է՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան հաւատքային հիմքերի եւ սահմանադրօրէն հաստատւած արժէքների հիման վրայ:

Հանդիպման ընթացքում քննարկւեցին Նոր Բուրաստան եւ Դուլաբ հայկական գերեզմանատների բարեկարգման եւ Ս. Սարգիս եկեղեցու ներկարարութեան առնչւող աշխատանքները: Պրն. Գուդարզիի կողմից հնչեց նաեւ Քրիստոսի Ս. Ծննդեան տօների առիթով հայերի մասնակցութեամբ ծառատնկման ծրագիր ունենալու առաջարկութիւնը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ