Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Իրանի Իսլամական Մշակոյթի եւ Առաջնորդութեան (Էրշադ) նախարարութեան պատասխանատուների այցը՝ Սրբազան Պաշտպանութեան Շաբաթւայ առիթով

Սրբազան Պաշտպանութեան շաբաթւայ առիթով, երկուշաբթի, 29 սեպտեմբեր 2025 թւականին, Իրանի Իսլամական Մշակոյթի եւ Առաջնորդութեան (Էրշադ) նախարարութեան՝ Կրօնական փոքրամասնութիւնների հարցերով զբաղւող գրասենեակի պատասխանատու եւ փորձագէտ՝ օր. Մոբարհանը (رئیس اداره ادیان), Հաստատութիւնների եւ գիլդիաների գլխաւոր տնօրէնի տեղակալ՝ պրն. Սաջէդին (معاون اداره کل موسسات و صنوف فرهنگی) եւ Մշակութային կազմակերպութիւնների եւ հաւաքականութիւնների հիմնարկութեան տնօրէն՝ պրն. Թաշաքորին (رئیس اداره مجامع و تشکل های فرهنگی) «Սահակեան» կենտրոնում այցելեցին Իսրայէլ-Իրան 12-օրեայ պատերազմի ընթացքին ռմբակոծութեան հետեւանքով տուժած եւ ներկայիս յիշեալ կենտրոնում ժամանակաւոր բնակութիւն հաստատած թեհրանահայ ընտանիքին:

Այցելուներին դիմաւորեցին Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Արժ. Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը, Կարիքաւորներին Օժանդակող մարմնի փոխատենապետ Հրայր Աբդալեանը եւ ատենադպիր Իւետ Մատթէոսեանը եւ Եկեղեցական խորհրդի նիւթականի պատասխանատու Մեսրոպ Արշակեանը:

Հանդիպման ընթացքում խօսւեց ընտանիքի ընդհանուր իրավիճակի եւ առկայ խնդիրների մասին: Այս կապակցութեամբ ազգային առաջնոդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը ներկայացնելով տան շինարարական աշխատանքների հետ կապւած մի շարք իրաւական խնդիրներ, նշեց, որ դրանք առանց պատասխանատու պաշտօնեանների աջակցութեան կը մնան չլուծւած, քանի որ նշւած ընտանիքն ապրել է վարձակալած բնակարանում, եւ սեփականութեան հետ կապւած չլուծւած խնդիրներ կան:

Հանդիպմանը գոհունակութեամբ անդրադարձ կատարւեց երկրի պաշտպանութեան եւ առանցքային իրադարձութիւնների ժամանակ իրանահայ համայնքի անձնազոհ դերակատարութեանը նաեւ մատնանշւեց, Իրանում զանազան կրօնների հետեւորդների խաղաղ համակեցութեանը, փոխադարձ կապերին եւ կրօնների խաղաղ երկխօսութեանն ու յարաբերութիւններին։

Այցելութեան աւարտին պատւիրակութիւնը այցելեց Սրբ. Վարդանանաց եկեղեցի:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ