Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՊԱՐԷՆԱՅԻՆ ԿԱՊՈՑՆԵՐԻ ԲԱԺԱՆՈՒՄ Ս. ԳԷՈՐԳ ԶՕՐԱՎԱՐԻ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Մարդասիրական կեցւածքն ու իրարօգնութիւնը հայ հասարակութեան մէջ անծանօթ երեւոյթ չէ, յատկապէս ներկայ տնտեսական մտահոգիչ զարգացումները, որոնք անելային կացութեան են մատնել համեստ ապրող ընտանիքներին:

Այս լոյսի ներքոյ Թ.Հ.Թ. Կարիքաւորներին Օժանդակող Մարմինը, ոչ մի ջանք չխնայելով եւ բարեսիրական բնագաւառում ամենօրեայ ակտիւ աշխատանքով շարունակում է իր ծառայութիւնն ի նպաստ համայնքիս կարիքաւոր ընտանիքների:

Առ այդ, Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով, հինգշաբթի՝ թւականիս սեպտեմբերի 25-ին, հերթական անգամ իրականացւեց պարէնային կապոցների բաժանման աշխատանքը:

Մեծապէս գնահատելի են Կարիքաւորներին Օժանդակող մարմնի ինչպէս նաեւ բոլոր բարերարների ջանքերը, ովքեր համագործակցում են նմանօրինակ ծառայութիւնների իրականացման գործում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ