Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թեհրանի հայկական դպրոցներում հանդիսաւորութեամբ ազդարարւեց 2025-2026 ուսումնական տարւայ մեկնարկը

Սոյն թւականի սեպտեմբերի 23-ին, հանդիսաւորութեամբ ազդարարւեց 2025-2026 ուսումնական տարւայ մեկնարկը Թեհրանի բոլոր հայկական դպրոցներում եւ մանկապարտէզներում։ Տօնական տրամադրութեամբ համակւած կրթօջախներում կազմակերպւել էին մեկնարկային հանդիսութիւններ, որոնք զարդարւած էին գեղարւեստական եւ մշակութային բովանդակութեամբ՝ խորհրդանշելով նոր գիտելիքի, ազգային արժէքների եւ ինքնութեան պահպանման կարեւորութիւնը։

Այս օրը ոչ միայն ակնարկում է կրթութեան կարեւորութիւնը, այլ նաեւ ընդգծում է այն յանձնառութիւնը, որ մեր համայնքի ղեկավարներն ու անդամները դրսեւորում են ազգային պատմութիւնը, լեզուն ու մշակոյթը պահպանելու հարցում։

Տօնական առիթով դպրոցներն ու մանկապարտէզերը հիւրընկալեցին ազգային իշխանութեան ներկայացուցիչներին եւ քահանայ հայրերին:

Տէրունական աղօթքով եւ Իրանի օրհներգով մեկնարկեց դպրոցների վերամուտը:

Իրանի Իսլամական Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտոր Արա Շահվերդեանը, ընկերակցութեամբ ազգային մարմինների ներկայացուցիչների՝ այցելել էր հայոց ազգային «Արաքս» եւ «Գոհար» դպրոցներ: Հայոց ազգային «Շանթ» եւ «Մարիամեան» դպրոցները հիւրընկալեցին Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ՝ Վարուժ Յովհաննիսեանին: Թեմական խորհրդի միւս անդամները, Կրթական խորհրդի ներկայացուցիչները՝ ատենապետ՝ Կարինէ Բալըքճեանի նախագահութեամբ այցելեցին տարբեր դպրոցներ եւ մանկապարտէզներ:

Նրանք օրւայ խորհրդին համահունչ շնորհաւորանք, օրհնութեան խօսք եւ Սրբազան Հօր ուղերձը յղեցին աշակերտութեանն ու դպրոցների պաշտօնեաներին, նոր ուսումնական տարւայ յաջող մեկնարկի առթիւ՝ մաղթելով արդիւնաւէտ, իմաստալից եւ արգասաբեր ուսումնական ընթացք։ Նրանք կարեւորեցին հայկական կրթօջախների դէրը՝ որպէս ազգային ինքնութեան պահպանման անփոխարինելի կառոյցներ:

Բոլորը մեծ ոգեւորութեամբ դիմաւորեցին ուսումնական տարին, վստահութեամբ, որ այս տարեշրջանում կը լինեն բազմաթիւ նոր հնարաւորութիւններ եւ յաջողութիւններ, իսկ մարտահրաւէրները կը յահաղթահարւեն համայնքի համախմբւած ջանքերով։

Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ