Սրբազան Հօր այցը Ազգային Դպրոցներ (3)

Սրբազան Հօր առաջին շաբաթւայ վերջին այցը կայացաւ սեպտեմբերի 30-ին, Զէյթուն քաղաքամասում, նախ Արարատ օրդց. դպրոց՝

 

Ապա՝ Շանթ տղ. դպրոց, որտեղ համախմբւած էին նաև Մարիամեան տղ. դպրոցի աշակերտները:

Առաջնորդ Սրբազանը աւանդական աղ ու հացն օրհնելուց յետոյ, մօտեցաւ աշակերտ-ուհիներին և բոլորը միասին աղօթեցին: 

Տէրունական աղօթքից յետոյ, դպրոցների փոխտեցչուհիները տեսչական և ուսուցչական կազմի կողմից բարի գաղուստ յայտնեցին Սրբազան Հօրը, այնուհետև աշակերտ-ուհիները հանդէս եկան աշակերտական խօսքերով, Սաղմոս ասելով և ասմունքներով:

Արարատ դպրոցում, Սրբազան Հայրը իր խօսքն սկսեց՝ դիմելով «Տէրն է իմ Հովիւը» Սաղմոսին, որն արտասանւեց աշակերտուհիներից մէկի միջոցով և ասաց. «սա Սաղմոսների գրքի ամենագեղեցիկ Սաղմոսներից մէկն է: Ինչպէս, երբ դուք ձեր տնում էք և ձեր ծնողների կողքին, ինչ բանի որ կարիք ունենաք, ձեր ծնողները կը կատարեն, հէնց այդպէս էլ երբ Տէրն ձեզ հետ է, որևէ բանի պակասութիւն չէք զգայ, նեղութիւնների միջից էլ անցնէք, չէք վախենայ, որովհետև Աստւած ձեզ հետ է»:

Առաջնորդ Սրբազանը, Շանթ և Մարիամեան աշակերտների համար ունեցած իր արտայայտութեան ընթացքին ասաց. «Ամէն անգամ երբ մի դպրոց եմ այցելում, հոգեպէս ուրախանում եմ, զօրանում և հպարտանում: Ուրախանում եմ, որովհետև ձեզ եմ տեսնում և ձեզ տեսնելիս՝ մեր ժողովրդի ապագան եմ տեսնում:  Զօրանում եմ, որովհետև տեսնում եմ ձեզ իմ կողքին և ահա հպարտանում ձեզանով»:  Սրբազան Հայրը քաջալերելով երեխաներին լաւ ընկերներ ընտրելու համար, աւելացրեց՝ «եթէ քո ընկերը ստախօս լինի կամ անկիրթ, դու չպէտք է նրա մօտ մնաս, իսկ եթե նա աշխատասէր է և կիրթ, դու էլ նրա նման կը դառնաս, ուրեմն ընկեր ընտրելիս շատ ուշադիր պէտք է լինէք»:

Սրբազան հայրը վերջում օրհնեց աշակերտներին և առողջութիւն ու յաջողութիւն մաղթեց բոլորին:

Այցերի ընթացքին ներկայ էին Կրթական Խորհրդի ներկայացուցիչներ՝ տկն. Ռուբինա Օհանեանը և պրն. Ալֆրեդ Կարապետեանը: