
Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ այաթ. Խոմէյնիի մահւան 27-րդ տարելիցի առիթով, մեկնարկել են համաիրանական մասշտաբով միջոցառումներ:
Երէկ՝ մայիսի 30-ին, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները ներկայ գտնւելով հանգուցեալ Էմամ Խոմէյնիի դամբարանում, մասնակցեցին կազմակերպւած յարգանքի եւ ծաղկեմատոյցի արարողութեանը: Պատւիրակութեանը անդամակցում էին քահանայ հայրեր, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչ Արմէն Սիմոն Խաչիկեանը, Թ. Հ. Թեմի Ազգային Մարմինների և Եկեղեցական Խորհուրդների ու միութիւնների ներկայացուցիչներ:
Կազմակերպւած արարողութեանը եղան արտայայտութիւններ: Էմամ Խոմէյնիի մահւան տարելիցը նշող Կենտրոնական շտաբի անունից արտայայտւեց պրն. Մովահեդը՝ անդրադառնալով Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդի անհատականութեանը, կրօնական փոքրամասնութիւններից արտայայտւեցին զրադաշտականների մոգպետը, հրեաների միութեան նախագահը եւ ասորիների հոգեւորականը, իսկ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչ Արմէն Սիմոն Խաչիկեանը, հակիրճ բացատրութիւն տալով իրանահայ համայնքի մասին՝ անդրադարձաւ իրանահայութեան կապակցութեամբ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի տեսակէտներին:
{gallery}201606/2016060103{/gallery}