Շաբաթ, 12 հոկտեմբեր 2024 թւականին, Հայոց Առաքելական Եկեղեցին տօնակատարեց Սրբոց Թարգմանչաց տօնը։
Սրբ. Թարգմանչաց տօնը՝ Տօնն է նաեւ համանուն Եկեղեցւոյ անւանակոչութեան:
Այդ առիթով, Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, մատուցւեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրւայ պատարագիչն էր Արժ. Տէր Սարգիս քհնյ. Խոսրովեանը: Արարողութեան ընթացքում աշակերտութիւնն ստացան Ս. Հաղորդութիւն:
Կրօնական արարողութեանը ներկայ էին Պատգամաւորական Ժողովից, Թեմական եւ Կրթական խորհուրդներից, Ազգային մարմիններից, Եկեղեցական խորհուրդներից եւ հայկական դպրոցների տեսչական եւ ուսուցչական կազմերից՝ ներկայացուցիչներ, հոծ թւով աշակերտութիւն եւ նկատառելի թւով հաւատացեալներ։
Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ հիւրասիրութիւն եւ աշակերտութեանը համախմբելով օրւայ խորհրդի մասին բացատրութիւն փոխանցեց Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանսը։
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ