Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան նախաձեռնութեամբ նշւեց Մայիսեան յաղթանակի 106-րդ տարեդարձը

1918 թւականի Մայիսեան յաղթանակի106-րդ տարեդարձը նշւեց, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան նախաձեռնութեամբ, միութեան «Յովհ. Թումանեան» դահլիճում: Մայիսի 30-ին կազմակերպւած բանախօսական-գեղարւեստական միջոցառման բանախօս էր հրաւիրւել Պատմական գիտութիւնների թեկնածու, Դերենիկ Մելիքեանը:

Միջոցառման բացման խօսքը միութեան անունից ներկայացրեց Հայրիկ Աղանեանը ընդգծելով, որ Մայիսի 28-ի ճակատամարտը համայն աշխարհին փաստեց, որ հայը յաւիտենական է, հայը կշարունակի ապրել, ստեղծագործել ու պայքարել յանուն հայրենիքի ամբողջականութեան, յանուն հերոսների թափւած արեան եւ յանուն լինելիութեան:

Ապա բեմ հրաւիրւեց օրւայ բանախօս Դերենիկ Մելիքեանը: Բանախօսը համապարփակ գծերով ներկայացրեց Մայիսեան յաղթանակին յանգեցրած իրադարձութիւններին, ՀՀ Առաջին Հանրապետութեան անժխտելի դերը հայ ժողովրդի ու Հայաստան աշխարհի գոյութեան առումով եւ անդրադարձաւ Հայաստանի ներկայի իշխանութիւնների հակաարժէքային գործընթացներին: Միջոցառմանը մեներգերով ելոյթ ունեցան միութեան «Ուրարտու» երգչախմբի անդամ-անդամուհիները, իսկ ասմունքով հանդէս եկաւ Լորետա Ղեւոնդեանը:
Հանդիսութիւնը եզրափակւեց ընդունելութեամբ:

Լուրը՝ «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ