Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Մայիս 28-ի տօնակատարութիւն՝ Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում

Հինգշաբթի՝ 30 մայիսի 2024 թւականին, Հայ Համալսարանականների Ընդհանուր միւոթեան նախաձեռնութեամբ միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում տեղի ունեցաւ գեղարւեստական միջոցառում, նւիրւած Մայիս 28-ին:

Պատգամաւորական ժողովի, ինչպէս նաեւ հոգեւոր դասի եւ ազգային մարմինների ներկայացուցիչների ներկայութեամբ իրականացւած ձեռնարկը յագեցւած էր գեղարւեստական համարներով:

Ծրագրի աւարտին ելոյթ ունեցաւ Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, ով կարեւորեց այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնները եւ նշեց, որ այսօր Հայաստանի Պետականութիւնը մատնւել է օրհասական վիճակի եւ յանուն պետականութեան գոյատեւմանն այսօր ոտքի ելած ժողովուրդը գիտակցելով պահի կարեւորութիւնը, նոյն Մայիսեան ոգով թոյլ չի տալու թշնամուն իրականացնել իր դարաւոր երազանքը: «Ազգային խմորումներով մշակոյթը, պարը, երաժշտութիւնը, գրականութիւնն ու յատկապէս յաւատացեալի ու Հայոց Առաքելական Եկեղեցւոյ ոգով ու դաստիարակութիւնը հէնց այն արժէքներն ու ամուր հիմքն են, որի վրայ է կառւոցւել մեր հայկականութիւնը եւ նոյն հզօրութեամբ էլ հայը կերտելու է Մայիսեան նոր յաղթանակներ»:

Միջոցառումը եզրափակւեց ներկաների մասնակցութեամբ՝ միասնական շուրջպարով:

Լուրը՝ «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ