Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԶՕՐԱԿՑՈՒԹԻՒՆ ԵՒ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ

Թեհրանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի անունից, մեր զօրակցութիւնն ենք յայտնում Տաւուշի Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Տ. Բագրատ Ս. Արք. Գալստանեանին, ով վերջին երկու շաբաթներում ՀՀ Տաւուշի մարզում տեղի ունեցած իրադարձութիւնների ամբողջ ընթացքին, ոգի ի բռին կանգնած է Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան պաշտպանման թիկունքում եւ առաջնորդելով «Տաւուշը յանուն հայրենիքի» ազգային ու հայրենապաշտպան մղումներով կեանքի կոչւած շարժմանը, դէմ յանդիման է կանգնում Հայաստանի սահմանային անվտանգութեանը հարւածող գործողութիւններին:

Արդարեւ այսօր հայ ժողովուրդը, որեւէ մէկ ժամանակից աւելի կոչւած է, միասիրտ եւ միակամ համախմբւելու եւ գործելու ի խնդիր Հայրենիքի ամբողջականութեան պահպանման:

Ուստի, Հայրենիքի համար ճակատագրական այս օրերին, մեր ձայնը միացնելով արիասիրտ հայորդիների արդար պահանջի ձայնին, դատապարտում ենք Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը ու անվտանգութիւնը խաթարող եւ հայ ժողովրդի խաղաղ գոյութեան հանդէպ ծաւալւող գործողութիւնները եւ կրկին մեր զօրակցութիւնն ենք յայտնում պահանջատիրական շարժմանը եւ Տաւուշի Հայոց Թեմի քաջարի Առաջնորդ Տ. Բագրատ Ս. Արք. Գալստանեանին:

Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
07.05.2024

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ