ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ Ս. ՊԱՏԱՐԱԳ՝ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Այսու մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ առաջիկայ հինգշաբթի 9 Մայիս 2024 թւականին ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ տօնի առիթով Թեհրանի մեր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:

Մեր ժողովրդի զաւակներին հրաւիրում ենք ներկայ լինելու Ս. Պատարագին եւ հաղորդւելու մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Համբարձման խորհուրդով:

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ