Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակին նւիրւած՝ Հ. Ուս. «Չհարմահալ» եւ Իրանահայ Ուսուսցիչների միւթիւնների համատեղ միջոցառում

Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակի ոգեկոչման ծրագրերով լիցքաւորւած Թեհրանի հայկական համայնքը իր անկոտրում կամքով մասնակից է դառնում կազմակերպւող միջոցառումներին:

Այդ շրջանակում երկուշաբթի 29 ապրիլ 2024 թւականին, համատեղ գեղարւեստական-բանախօսական միջոցառում էր կազմակերպւել նախաձեռնութեամբ՝ Հ. Ուս. «Չհարմահալ» եւ Իրանահայ Ուսուսցիչների միութիւնների: Օրւայ բանախօս էր հրաւիրւել «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը:

Ոգեկոչման երեկոն կազմակերպւել էր Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յովհ. Թումանեան» սրահում, իսկ նախասրահում ներկայացւած էր Ցեղասպանութեան պատկերներ: Միջոցառմանը, որը մեկնարկեց Տէրունական աղօթքով, հնչեցին մեներգեր, դաշնամուրի ու ֆլէյտայի համատեղ կատարումներ, ասմունքներ, ներկայացւեցին Կոմիտասի, Սօսէ Մայրիկի, Սերոբ Աղբիւրի, Սիամանթոյի, Յովհաննէս Թումանեանի եւ Սողոմոն Թեհլիրեանի կենսագրական տւալները եւ Արցախ աշխարհի պատմականը:

Օրւայ բանախօս Արամ Շահնազարեանը համապարփակ գծերով անդրադարձաւ Հայաստանում ներկայ իրավիճակին առկայ սպառնալիքներին, Հայոց Պետականութեանը սպառնացող գոյաբանական բնոյթի մարտահրաւէրներին եւ դրանց յաղթահարմանն ուղղւած հայ ժողովրդի անելիքներին:

Միջոցառումը եզրափակւեց միութեան երգչախմբի կատարումներով՝ խմբավար Ժոզէֆ Տէր-Գալստանեան:

Լուրը՝ «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ