Հոգեշնորհ Տ. Առաքել աբեղայ Գատեհճեան. «Հայ Եկեղեցին չլքեց իր ժողովրդին այն ժամանակ, երբ Հայոց աշխարհը չունէր թագաւորութիւն: Այսօր էլ, երբ գործող վարչակազմն է հայրենիքը վաճառում եկեղեցին թոյլ չի տա՛ր մեր ժողովուրդը ցեղասպանւի»
«Այժմ էլ փորձ է արւում հոգեւորականութեանը փակել եկեղեցիների մէջ, ասելով՝ դուք զբաղւէք միայն աղօթելով: Սակայն նրանք ու իրենց պէս մտածողները մոռացել են, երբ Հայոց աշխարհը չունէր թագաւորութիւն, Հայոց Առաքելական Եկեղեցին չլքեց ժողովրդին, քանզի մեր եկեղեցին միայն աղօթելու համար չէ, այն ազգային եկեղեցի է: Այդ իսկ պատճառով է, որ այսօր Բագրատ Սրբազանը, Արշակ Սրբազանը, Միքայէլ Սրբազանը, Յովնան Սրբազանը եւ ամբողջ հայ եկեղեցին է Տաւուշում եւ թոյլ չի տար մեր ժողովուրդը ցեղասպանւի: Եւ նոյն ոգին մենք կը տեսնենք Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան մէջ: Վեհափառը մէկ շաբաթ առաջ հէնց խորանից յայտարարեց, թէ մեզի համար Արցախի էջը փակւած չէ: Այն իշխանութիւնները, որ այսօր մեր հայրենիքը կը ծախեն, անէծքի են արժանի եւ նոյն հողն է անիծելու նրանց»,- Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանի այս խօսքերով նշանաւորւեց Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում տեղի ունեցած Ցեղասպանութեան 109-ամեակի ոգեկոչման միջոցառումների հերթական ձեռնարկը:
Միջոցառումը տեղի ունեցաւ շաբաթ 27 ապրիլ 2024 թւականին, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների, «Ալիք» հաստատութեան, քաղաքամասի հոգեւորականների եւ ազգային մարմինների ներկայացուցիչների ներկայութեամբ:
Օրւայ բանախօսն էր Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի անդամ Նայիրի Դիլանեանը:
Միջոցառման գեղարւեստական բաժնում ելոյթով հանդէս եկան «Սիփան» միութեան երգչախումբը, ասմունքի եւ պարախմբի սաները, ինչպէս նաեւ երիտասարդ մեներգիչները:
Լուրը՝ «Ալիք»-ից