ԹԵՀՐԱՆԱՀԱՅՈՒԹԻՒՆՆ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹԵԱՆ ԿՈՂՔԻՆ Է

Տեղահանւած եւ հայրենազրկւած արցախցի մեր քոյրերին եւ եղբայրներին աջակցելու նպատակով Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախումբը, այս հարցով միութիւնների հետ համագործակցութեան ծրիում, հոկտեմբերի 9-ին եւ 10-ին Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան յարկի տակ կազմակերպել էր նւիրահաւաք:

Յանձնախմբի կողմից նւիրատուներին է ներկայացւել այն անհրաժեշտ իրերի ցանկը, որոնք հանգանակւած գումարների միջոցով գնւելու եւ ուղարկւելու են արցախցի հայրենակիցներին:

Յատկանշական է, որ հոկտեմբերի 6-ին նւիրահաւաքի աշխատանք է իրականացւել նաեւ Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան նախաձեռնութեամբ՝ «Արարատ» մարզաւանում: Նմանօրինակ աշխատանքներ է նախաձեռնւել նաեւ եկեղեցական խորհուրդների նախաձեռնութեամբ՝ եկեղեցիների շրջափակում:

Լուրը՝ «Ալիք»-ից