Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201605/2016050802
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201605/2016050802

Ֆրանսիայի Հայ Բժիշկների Միութեան ներկայացուցիչների Այցը Ազգային Առաջնորդարան

Թւականիս, Շաբաթ, մայիսի 7-ի առաւօտեան ժամը 11:00-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում, Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը հիւրընկալեց Ֆրանսիայի Հայ Բժիշկների Միութեան ներկայացուցիչներից Թեհրան ժամանած շուրջ 30 բժիշկներ:

Սրբազան Հայրը իր բարի գալստեան խօսքից յետոյ ամփոփ գծերի մէջ ներկայացրեց Իրանում քրիստոնեաների եւ ի մասնաւորի իրանահայ համայնքի ու հայ եկեղեցու պատմութեան եւ դերակատարութեան մասին: Նա իր բացատրութեան ընթացքում նաեւ անդրադարձաւ Թեհրանի համայնքի ընդհանուր կազմւածքի ու կառուցւածքի մասին, ընդհանուր ծանօթացման համար խօսեց տեղւոյն եկեղեցիների, ժողովների, խորհուրդների, կազմակերպութիւնների, հաստատութիւնների, դպրոցների ու միութիւնների մասին եւ անդրադարձաւ նաեւ գաղութի կազմակերպւածութեան մասին:

Ապա այցելուները բազմակողմանի հարցեր ուղղեցին, որոնց բոլորին էլ պատասխանեց  Սրբազան Հայրը: Հիւրընկալման ներկայ էր նաեւ Առաջնորդարանի դիւանապետ՝ Պրն. Սերոժ Օհանեանը:

Համեստ հիւրասիրութիւնից յետոյ, խումբն այցելեց եկեղեցու շրջափակում գտնւող Մեծ Եղեռնի Յուշարձանը եւ ապա Ս. Սարգիս եկեղեցի, որտեղ Սրբազան Հօր գլխաւորութեամբ Տէրունական աղօթքն արտասանելուց յետոյ հիւրերը գոհունակ սրտով եւ ուրախութեամբ հրաժեշտ տալով մեկնեցին:

{gallery}201605/2016050802{/gallery}

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ