ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ ՊՈԼՍԱՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻ ՍԻՊԻԼԻՆ

Երեքշաբթի, 9 մայիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Պոլսահայ երգչուհի Սիպիլին, ով յատուկ հրաւէրով ժամանել է Թեհրան եւ յառաջիկայ օրերի ընթացքում համերգներ է ունենալու համայնքում:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ գնահատեց արւեստագիտուհու Ազգ. Առաջնորդարան այցելութիւնը եւ հայկական երգարւեստում նրա նւաճումներն ու ընդհանրապէս նորահաս սերունդի մէջ հայ երգի տարածման նպատակով նրա դերակատարութիւնը։

Հիւր արւեստագիտուհին, իր կարգին, խօսեց իր աշխատանքների ու ապագայի ծրագրերի մասին։

Սրբազան Հայրը յաջողութիւն մաղթեց երգչուհուն, մասնաւորաբար յառաջիկայ օրերի համերգների առիթով եւ ընդհանրապէս արւեստի ասպարէզում։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ