Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Կրթական Խորհրդի նախաձեռնութեամբ՝ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ-ՀԻՒՐԱՍԻՐՈՒԹԻՒՆ ՆՒԻՐՒԱԾ ԱՇԽԱՏԱՒՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՒԱՆ

Աշխատող եւ աշխատանքի բերկրանքը վայելող մարդը միայն կարող է իրեն լիարժէք ու լիիրաւ զգալ, քանի որ աշխատանքը մարդու կատարելագործման ու զարգացման, ստեղծագործ մտքի ու հոգու յաղթանակի գրաւականն է:

Մայիսի 1-ը կոչւած է մեծարելու արդար աշխատանքն ու աշխատաւորին, նպաստելու աշխատողի իրաւունքների ու շահերի պաշտպանութեանը: Հայը մշտապէս աչքի է ընկել իր աշխատասիրութեամբ ու տաղանդով, կառուցելու ստեղծելու իր ձիրքով:

Սոյն թւականի մայիսի 2-ին Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, Հ.Մ. «Նայիրի» միութեան «Զարթօնք» սրահում կազմակերպւել էր գեղեցիկ միջոցառում-հիւրասիրութիւն նւիրւած աշխատաւորների միջազգային օրւան:

Միջոցառմանը Թեմական խորհրդից ներկայ էր՝ Ռաֆիկ Մելիքսէթեանը, իսկ Կրթական խորհրդից ներկայ էին ԿԽ փոխատենապետ՝ Կարինէ Բալըքճեանը, ատենադպիր՝ Մելինդա Քարիմ Մասիհին, նիւթականի պատասխանատու՝ Անիթա Սարգսեանը, ԿԽ անդամներ՝ Ալենուշ Շահնազարեանը, Մարլէն Աշուղեանը եւ Խաչատուր Խաչատրեանը:
Միջոցառմանը հրաւիրւած էին հայոց դպրոցների շուրջ 31 աշխատաւորներ:

Բացման խօսքը եւ օրւայ խորհուրդը ներկայացրեց Ալենուշ Շահնազարեանը, պատմական ակնարկով ներկայացրեց մայիսի 1–ի տօնի ստեղծման պատճաները եւ այն, որ տօնը պաշտօնապէս նշւում է նաեւ Հայաստանի Հանրապետութիւնում եւ 1921 թւականից նաեւ Իրանում: Նա շեշտեց, որ մեծարման եւ գնահատանքի է արժանի մարդու ազնիւ աշխատանքը եւ անպաայմանօրէն այդ ամէնի հիմքում պէտք է դրւի աշխատաւորի իրաւունքների պաշտպանութիւնը:

Ներկաներին Կրթական խորհրդի շնորհաւորանքի խօսքը յղեց Կարինէ Բալըքճեանը, նա նոյնպէս անդրադարձաւ օրւայ խորհրդին եւ շնորհաւորեց ներկաներին աշխատաւորների տօնի առիթով, նշելով, որ հայկական դպրոցներում աշխատող պահակների եւ միւս աշխատաւորների նւիրական աշխատանքի շնորհիւ մեր հայկական կրթօջախները, ինչու ոչ նաեւ աշակերտները գտնւում են յուսալի ձեռքերում:

Խորհուրդը շնորհաւորելով բոլորին մայիսեան այս գեղեցիկ տօնի կապակցութեամբ, մաղթում է ստեղծարար ու արժանապատիւ աշխատանք, որը բարենպաստ պայմաններ կապահովի նրանց իրաւունքների պաշտպանութեան եւ ապահով կեանքի կառուցման համար:

Ներկաները հանդէս եկան ասմունքերի կատարումներով, պատմեցին հետաքրքիր պատմութիւններ, յուշեր կապւած իրենց աշխատանքի եւ աշակերտների հետ: Միջոցառումն անցաւ անմիջական եւ հաճելի մթնոլորտում:

Թեմական խորհրդից հանդէս եկաւ Ռաֆիկ Մելիքսէթեանը, նա կարեւորելով ներկաների ազնիւ աշխատանքը, շնորհաւորեց ներկաներին եւ շնորհակալութիւն յայտնեց Կրթական խորհրդից նմանատիպ միջոցառման կազմակերպման առիթով:

Կրթական խորհրդի կողմից պատրաստւել էին գնահատագրեր, նւէրներ էր պատրաստւել նաեւ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանի կողմից, թէ՛, գնահատագրերը, եւ թէ՛ նւէրները յանձնւեցին ներկաներին, իրենց կատարած անշահախնդիր աշխատանքի դիմաց:
Միջոցառման ընթացքում կազմակերպւել էր նաեւ հիւրասիրութիւն:

Կրթական խորհուրդը շնորհակալութիւն է յայտնում Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանին եւ Հ.Մ. «Նայիրի» միութեան յարգարժան վարչութեանը, իրենց ցուցաբերած օժանդակութեան համար:

Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ