Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՆԻ ԻՍԼ. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՒ ԼԻԱԶՕՐ ԴԵՍՊԱՆ ՄԵՀԴԻ ՍՈԲՀԱՆԻԻ ԱՅՑՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Չորեքշաբթի, 3 մայիս 2023 թւականին, Հայաստան Հանրապետութիւնում Իրանի Իսլ. Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին ընկերակցութեամբ Իրանի Արտգործնախարարութեան իրանցիների եւ խորհրդարանի հիւպատոսական հարցերով տեղակալ դոկտ. Ալիրէզա Բիգդէլիի, այցելեց Ազգ. Առաջնորդարան, որտեղ հանդիպում ունեցաւ Թեմիս Առաջնորդ Գերշ. Ս. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Իսլ. Խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորների եւ Ազգ. Իշխանութեան ու «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչների հետ:

Ազգային Առաջնորդարանի դահլիճում կայացած հանդիպման ընթացքում, Սրբազան Հայրը ողջունելով հիւրերին, շնորհաւորեց նորանշանակ դեսպանին եւ մաղթեց օրհնաբեր ծառայութիւն դիւանագիտական իր առաքելութեան ընթացքում: Թեմակալ Առաջնորդը անդրադառնալով հայ-իրանական վաղեմի պատմութեանը՝ որը այսօր կարեւոր դերակատարութիւն է ունենում նաեւ Իրան-Հայաստան, ինչպէս նաեւ իրանահայ համայնքի հետ սերտ կապերում, կարեւորութեամբ շեշտեց Հայաստանում Իրանի դեսպանութեան հետ յարաբերութիւնների սերտացումը: Սրբազան Հայրը նաեւ անդրադարձաւ տարածաշրջանային իրադարձութիւններին եւ շեշտեց Իրանի դերակատարութեան կարեւորութիւնը նշելով, որ Իրանը իր հզօրութեամբ, ինչու չէ նաեւ քաղաքակրթութեան իր բարձր մակարդակով կարող է մեծ դեր ունենալ տարածաշրջանում խաղաղութեան կայացման գործում:

ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպանն իր հերթին բարձր գնահատեց ջերմ ընդունելութիւնը եւ հիւրընկալութիւնը եւ ինք եւս իր կարգին ընդգծեց Իրան-Հայաստան յարաբերութիւնների եւ երկուստէք համագործակցութեան կարեւորութիւնն ու այս ուղղութեամբ համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտութիւնը:

Հանդիպման ընթացքում խօսւեց նաեւ հայ-իրանական յարաբերութիւնների մասին, կարեւորելով յատկապէս մշակութային եւ տնտեսական ոլորտները՝ շեշտադրելով այստեղ իրանահայութեան կարեւոր եւ նշանակալի դերը:

Հանդիպմանը ներկայ էին Իրանի Իսլ. Խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանը եւ Ռոբերտ Բեգլարեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը եւ փոխատենապետ Վահէ Թարոյեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչներ՝ Սեւան Դանիէլեանը եւ Գարօ Յովհաննիսեանը, «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր՝ Արամ Շահնազարեանը, «Ալիք»-ի վարչութեան նախագահ՝ Վարուժ Յովհաննիսեանը եւ Ազգային Առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ