ՀԱՆԴԻՊՈՒՄ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՈՒՄԱՆԵԱՆԻ ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏՆՕՐԷՆՈՒՀՈՒ ՀԵՏ

Նախորդ տարւայ նոյեմբեր ամսին, Երեւանի Յովհաննէս Թումանեանի տուն թանգարանի տնօրէն՝ Անի Եղիազարեանի կողմից Կրթական խորհրդին տեղեկացւեց, որ 2023 թւականի մարտին լրանում է Յովհաննէս Թումանեանի մահւան 100-րդ տարելիցը եւ այս կապակցութեամբ մէկ տարւայ ընթացքում՝ Հայաստանում եւ Սփիւռքում նախատեսւել են բազմաթիւ ծրագրեր նւիրւած Մեծ գրողի կեանքին ու ստեղծագործութիւններին:

Տիկին Եղիազարեանը առաջարկեց, նաեւ որ կազմակերպւելիք աշխատանքներում անմասն չմնան եւ ներգարււած լինեն Թեհրանի հայոց դպրոցները:

Կրթական խորհուրդը քննարկեց տնօրէնուհու առաջարկները եւ ԿԽ-ի անդամ՝ Կարինէ Մանուչարեանին գործուղեց թանգարան, այդ ընթացքում հանգամանքների բերումով, վերջինս գտնւում էր Երեւան քաղաքում:

Տկն. Մանուչարեանը այցելեց Երեւանի Յովհաննէս Թումանեանի տուն թանգարան եւ հանդիպեց տնօրէնուհու հետ:

Նա արժանացել է բուռն ընդունելութեան եւ հանդիպման ընթացքում քննարկւել է, թէ ինչպէս է հնարաւոր Կրթական խորհրդի եւ թանգարանի հետ համատեղ մշակել եւ իրականացնել տարբեր միջոցառումներ ու ծրագրեր՝ առկայ կամ հեռակայ ձեւաչափերով՝ մանկապարտէզների եւ դպրոցների բոլոր օղակներում՝ նպատակ ունենալով, 2023 թւականին, յատուկ անդրադարձ ունենալ Մեծ պոետին:

Թանգարանի տնօրէնութեան կողմից Կրթական խորհրդին նւիրաբերւեց Յովհաննէս Թումանեանի արժէքաւոր գրքերի բաւականին մեծ քանակութիւն՝ Թումանեանի կենսագրութիւնը, ստեղծագործութիւնների չորս հատորները, բանաստեղծութիւններ, պոէմներ, քառեակներ, վիպերգեր, պատմւածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախօսական յօդւածներ, խաղեր, հանելուկներ եւ պայուսակներ:

Կրթական խորհուրդ իր խորհին շնորհակալութիւնն է յայտնում Երեւանի Յովհաննէս Թումանեանի տուն թանգարանի տնօրէնութեանը ջերմ ընդունելութեան եւ նւիրաբերած գրքերի համար, ինչպէս նաեւ պատրաստակամութիւն է յայտնում, ի մի բերելով եղած ռեսուրսները իրականացնել համատեղ, ծաւալուն եւ նպատակային ծրագրեր:

Թ. Հ. Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ