Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակին նւիրւած ձեռնարկների շարանում, Հ.Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ «Հայ Կին» միութեան կից «Անահիտ» միութեան եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհրդի, ուրբաթ, ապրիլի 28-ին բանախօսական-գեղարւեստական միջոցառում էր կազմակերպւել միութեան «Արցախ» սրահում:
Խնկարկումով, ծաղիկների մատուցմամբ, մոմավառութեամբ եւ միութեան սկաուտների միջոցով ուխտի վերանորոգմամբ մեկնարկած ձեռնարկի յայտագիրը համեմւած էր ասմունքների, եւ երգերի կատարումներով:
Օրւայ բանախօս էր հրաւիրւել պատմական գիտութիւնների թեկնածու, «ԱԼԻՔ» օրաթերթի ժամանակի վաստակաշատ գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը: Վերջում եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Տ. Վաղինակ ծ. վրդ. Մելոյեանը:
Լուրը՝ «Ալիք»-ից