ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻՑ՝ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ԳՈՒՐԳԷՆ ՍԱՐԳՍԵԱՆԻ ՈՐԴՈՒՆ

Երեքշաբթի, 25 ապրիլ 2023 թւականին, թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ս. Սարգիս եկեղեցու բարերարներից՝ Հանգուցեալ Գուրգէն Սարգսեանի որդի՝ Էդիկ Սարգսեանին:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց պրն. Սարգսեանին եւ իր գոհունակութիւնը յայտնեց քաղաքավարական այցի առիթով:

Հանդիպումն առիթ եղաւ խօսելու Ս. Սարգիս եկեղեցու 50-ամեայ յոբելեանի տօնակատարութեան մասին:

Սոյն հանդիպման նաեւ ներկայ էր Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհրդի ատենապետուհի Շաքէ Եղիայեանը:

Նշելի է, որ Ս. Սարգիս եկեղեցու օծումը կատարւել է 1973 թւականի ապրիլի 29-ին, ձեռամբ երանաշնորհ Տ.Տ. Խորէն Ա. Կաթողիկոսի Մեծի Տանն Կիլիկոյ եւ օրւայ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ երջանկայիշատակ Արտակ արք. Մանուկեանի եւ Ատրպատականի ու Սպահանի օրւայ Առաջնորդ Հայրերի մասնակցութեամբ ու բարերարութեամբ տիարք Գուրգէն եւ Վազգէն Սարգսեանների, ի յիշատակ իրենց հանգուցեալ ծնողաց՝ Մարգար եւ Խանում Սարգսեանների:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ