«ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ՝ ԱՊՐԻԼ 24-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ՝ «ԱՐԱՐԱՏ» ՄԱՐԶԱՒԱՆՈՒՄ

Ապրիլի 24-ի երեկոյեան բազմամարդ էր «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» մարզադահլիճը, որտեղ ըստ ընկալեալ սովորութեան ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր կենտրոնական ձեռնարկ՝ բանախօսական երեկոյ, մէկտեղւած գեղարւեստական կատարումներով:

Տէրունական աղօթքով, Իրանի եւ Հայաստանի ու Արցախի պետական հիմներով մեկնարկած միջոցառման սկզբում Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի խօսքը ընթերցեց օրւայ հաղորդավար Սարինէ Թորոսեանը:

Օրւայ բանախօսութեամբ հանդէս եկաւ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ասպրամ Կրպէյեանը: Միջոցառմանը հրաւիրւեցին արտայայտւելու Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանը եւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Գեղարւեստական յայտագիրը յագեցած էր երգերի ներկայացմամբ, ասմունքային եւ պարային կատարումներով:

ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ՝ «Վ. Ղարաբէգեան» սրահում կազմակերպւել էր հայ աշակերտների նկարչութիւնների եւ ձեռքի աշխատանքների ցուցահանդէս:

Լուրը՝ «Ալիք»-ից
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ