ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՍՐԲԱԴԱՍՒԱԾ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Հ.Մ. «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» ՄԻՈՒԹԵԱՆ ՅԱՐԿԻ ՏԱԿ

Հայոց Մեծ Եղեռնի 108-րդ տարելիցին նւիրւած միջոցառումների շարանում, երէկ՝ ապրիլի 19-ին միասնական միջոցառում էր կազմակերպւել Հ.Մ. «Սարդարապատ» միութեան կենտրոնատեղիում:

Բանախօսական-գեղարւեստական միասնական միջոցառումը կազմակերպել էին Հ. Մ. «Սարդարապատ» միութիւնը, Սրբոց Վարդանանց եկեղեցու Եկեղեցական խորհուրդը եւ «Հայ կին» միութեան կից «Անի» միութիւնը:

Օրւայ բանախօս էր հրաւիրւել «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը:

Գեղարւեստական բաժինը յագեցած էր երգերով, ասմունքային եւ պարային կատարումներով:

Լուրը՝ «Ալիք»-ից