ՊԱՀԱՆՋԱՏԷՐ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ ՅԱՐԳԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՍՐԲԱԴԱՍՒԱԾ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԸ

ՊԱՀԱՆՋԱՏԷՐ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ ՅԱՐԳԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՍՐԲԱԴԱՍՒԱԾ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԸ

Հայոց Ցեղասպանութեան 108-րդ տարելիցը ոգեկոչելու նպատակով, այսօր՝ ապրիլի 19-ի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի բոլոր մանկապարտէզների, նախակրթարանների եւ տարրական օղակի եւ Հայ երեխաների օժանդակող «Ակունք» մարմնամտային խանգարումներով կենտրոնի աշակերտ-աշակերտուհիները թեհրանահայ համայնքի երեք հայահոծ քաղաքամասերում՝ Կենտրոնում, Զէյթունում եւ Սասունում գտնւող Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցիների շրջափակում ներկայ գտնւելով, ծաղիկներ են մատուցել Հայոց Մեծ Եղեռնի Սրբադասւած Նահատակների յուշարձանին եւ խնկարկել Նահատակների յիշատակին: