ՊԱՀԱՆՋԱՏԷՐ ՀԱՅ ԱՇԱԿԵՐՏՈՒԹԻՒՆԸ ՈԳԵԿՈՉԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՍՐԲԱԴԱՍՒԱԾ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԸ

Հայոց Ցեղասպանութեան պահանջատիրական ոգով լիցքաւորւած հայ աշակերտութիւնը, իր բողոքի եւ պահանջատիրութեան ձայնը բարձրացրեց ի լուր աշխարհի:

Հայոց Ցեղասպանութեան 108-րդ տարելիցի մեծարման միջոցառումների աշակերտական ծրագրերի շարանում, այսօր՝ ապրիլի 17-ի առաւօտեան, Թեհրանի հայոց դպրոցների միջնակարգ օղակի աշակերտ-աշակերտուհիները, նաեւ ուրբաթօրեայ դասընթացների մասնակից դպրոցականները համախմբւել էին «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում, յարգելու՝ Հայոց Ցեղասպանութեան Սրբադասւած նահատակների անմեռ յիշատակը:

Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի կողմից նախաձեռնւած աշակերտական հաւաք-ծաղիկների մատուցումը իրականացաւ հէնց աշակերտ-աշակերտուհիների կողմից ներկայացւած գեղարւեստական-պահանջատիրական ծրագրի շրջանակում:

Լուրը՝ «Ալիք»-ից