Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՀՐԱՇԱՓԱՌ ՏՕՆԸ ՀԱՆԴԻՍԱՒՈՐԱՊԷՍ ՆՇՒԵՑ ԹԵՀՐԱՆԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Կիրակի, 9 ապրիլ 2023 թւականին, մեր Փրկիչ՝ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Յարութեան տօնի առիթով Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց թեմիս բոլոր եկեղեցիներում։

Ս. Սարգիս եկեղեցում եպիսկոպոսական Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց ձեռամբ թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի: Սրբազան Հօրն սպասարկում էին՝ Տէր Արիստակէս քհնյ. Շահմիրեանը եւ Տէր Սահակ քհնյ. Խոսրովեանը: Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում պատարագեց Գերպ. Տ. Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեանը իսկ Սրբ. Թարգմանչաց եկեղեցում՝ Անթիլիասից քաղաքս հիւրաբար գտնւող Հոգշ. Տ. Պարոյր Վրդ. Շէրնէզեանը:

Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեանը ներկայ էին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչութեան Քաղաքական ժողովին անդամ՝ պրն. Յովսէփ Աւետեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչները, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ՝ պրն. Սեւան Դանիէլեանը, Ի. Իսլ. Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան մշակութային եւ համայնքային հարցերով խորհրդական՝ Սերգէյ Գրիգորեանը եւ Հիւպատոս Արթուր Սարգսեանը եւ հոծ թւով հաւատացեալ ժողովուրդ:

Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքում ասաց.-«Տիրոջ յարութեան տօնը յաղթանակի տօն է. Գողգոթայի տառապանքից յետոյ ուրախութեան եւ ցնծութեան ժամանակը հասաւ եւ այսօր մենք բոլորս այդ ցնծութեան եւ ուրախութեան ապրումներով եւ զգացումներով միմեանց շնորհաւորում ենք եւ Աստծուն փառք ենք տալիս»: Նա շարունակեց.-«Անցեալ շաբաթ Ծաղազարդից մինչեւ Աւագ ուրբաթ հաղորդւեցինք Աւագ շաբաթւայ խորհրդով, որի ընթացքին Քրիստոս իր յաղթական մուտքով Երուսաղէմ փաստեց, որ Ինքն է սպասւած Մեսիան եւ Փրկիչը, որ եկաւ աշխարհ մեզ փրկելու եւ մեզ ուղիղ ճանապարհով առաջնորդելու»: Սրբազան Հայրը յաւելեց.-«Քրիստոս իր քարոզների ընթացքին խօսել է Իր կոչումի եւ նպատակի մասին, սակայն շրջապատը չհասկացաւ. բայց Նա անսասան կամքով Իր առաքելութիւնը փորձեց իրագործել՝ հիւանդներին բժշկեց, մեռելներին կեանք տւեց, կոյրերին եւ կաղերին առողջացրեց եւ այս բոլորն արեց ի վկայութիւն Իր Աստւածային էութեան»։

Սրբազան Հայրը ասաց.-«Տիրոջ Յարութիւնը Քրիստոնէական վարդապետութեան մեծագոյն տօնը լինելով, մեզ համար նոր կեանքի հեռանակար է, որ բացւում է իւրաքանչիւր Քրիստոնեայի կեանքի մէջ եւ ապա յարութեան հաւատքը մեզանից իւրաքնչիւրի համար աղբիւր է կեանքի, ինչպէս այնպէս իր գերեզմանը եղաւ լոյսի եւ կեանքի աղբիւր»։ Սրբազան Հայրը նաեւ յաւելեց, որ Քրիստոսի յարութիւնը նոր կեանքի սկզբնաւորութիւն է, մի կեանք, որ մեղքերից հեռու է. մի կեանք, որ լոյս է ու ճշմարտութիւն, կեանք, որը պիտի ընդունենք եւ ըստ այնմ շնորհաւորենք միմեանց»։

Յատկանշական է, որ Սրբազան Հայրը առաւօտեան ս. պատարագից յետոյ եւ երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց շնորհաւորանքներ, ներկայութեամբ՝ Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների: Միջոցառման կազմակերպման գործում իրենց անվերապահ համագործակցութիւնն էին բերել եկեղեցական խորհրդի անձնակազմը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ