Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու մեր սիրելի ժողովրդի զաւակներին եւ յատկապէս Զէյթուն քաղաքամասի մեր սիրելի ժողովրդին յայտնում ենք, որ յառաջիկայ շաբաթ մարտի 25-ին 2023թ. Սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին, Յիշատակ չարչարանաց եւ մտանելոյն ի վիրապն տօնն է:

Այս տօնը համընկնում է համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնին: Այս առիթով, շաբաթ 25 Մարտ 2023-ին Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում մատուցւելու է եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. Պատարագ: Պատարագելու եւ քարոզելու է՝

ԳԵՐՊ. Տ. ՎԱՂԻՆԱԿ Ծ. ՎՐԴ. ՄԵԼՈՅԵԱՆ-ը

Սկիզբ ժամերգութեան        ժամը 9:00-ին
Ս. եւ Անմահ Պատարագ     ժամը 10:00-ին
Քարոզ                               ժամը 11:00-ին

Յաւարտ Ս. պատարագի տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն եկեղեցու բարերար հանգուցեալ Գրիգոր Մելիքեանի եւ Մելիքեան գերդաստանի ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար:

Սիրով հրաւիրում ենք մեր հաւատացեալ ժողովրդին, որ մասնակցեն յիշեալ հոգեպարար արարողութեանց եւ հաղորդւեն մեր հաւատոյ հօր՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի հաւատքի կեանքի խորհրդով:

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ