ԱԼԼԱՄԷ ԹԱԲԱԹԱԲԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Երեքշաբթի, թւականիս դեկտեմբերի 20-ին, Ազգային Առաջնորդարան այցելեցին Ալլամէ Թաբաթաբայի համալսարանի աստւածաբանութեան ֆակուլտետի դոկտորայի աստիճանի ուսանողնողները։

Եկեղեցում հնարային կապի հոգեւոր հարցերի խորհրդատու Արժ․ Տ․ Գրիգորիս Քհնյ. Ներսէսեանը հակիրճ բացատրութիւններ ներկայացրեց հայոց եկեղեցու, դաւանանքի, ճարտարապետութեան եւ աղօթական կեանքի մասին, որից յետոյ Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք Սարգսեանը Ազգային Առաջնորդրանի դահլիճում ներկաներին ընդունելով, բարեգալստեան խօսքից ու բարեմաղթանքներից յետոյ նրանց ներկայացրեց Հայոց եկեղեցին եւ կրօնների երկխօսութեանն անդրադառնալով ակնարկեց Աստւածային կրօնների միասնական արժէքներին։ Նա իր խօսքում կարեւորեց գործնական հաւատքն ու սէրը։ Վերջում նաեւ տեղի ունեցաւ հարցազրոյց ու նաեւ համեստ ընդունելութիւն։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ